Հայոց Պատմություն

Կրոն


Կրոնը հասարակական գիտակցության ձև, հետադիմական աշխարհայացք, որը «ոչ այլ ինչ է, եթե ոչ այն արտաքին ուժերի ֆանտաստիկ արտացոլումը մարդկանց գլուխներում, որոնք իշխում են մարդկանց վրա նրանց ամենօրյա կյանքում,մի արտացոլում, որի մեջ երկրային ուժերը վերերկրային ձև են ընդունում»:

Կրոնական գիտակցություն


Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ են), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունք


Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումներն՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ են) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականությունհինդուիզմ, շայնիզմ են) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը


Ազգային և համաշխարհային կրոններն իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ ուղղությունների և աղանդների: Հայտնի են կրոնի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ: Աստվածաբանությունը և իդեալիզմը քարոզում են կրոնի՝ բնածնության ուսմունքը: Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության (ՊլատոնՀեգելԷ. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ): Մինչ մարքսիստական աթեիստական միտքը փորձում էր հիմնավորել, որ ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը: Զարգացնելով Սպինոզայի, Թ. Հոբսի, ժ. Մելյեի, Վոլտերի, Պ. Հոլբախի և մյուսների աթեիստական գաղափարները՝ հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ կրոնի երկրային ծագում ունի: Միքայել Նալբանդյանը պնդում էր, որ կրոնը տգիտության և սարսափի արդյունք է, Ստեփանոս Նազարյանի կարծիքով՝ բնական երևույթները ճիշտ չհասկանալու, իսկ ըստ Գ. Կոստանդյանի՝ «Կրոնի երևակայած խորհուրդները՝ մարդերե շինված են»: Մինչ դեռ անհրաժեշտ էր իրական կյանքի հարաբերություններից բխեցնել համապա տասխան կրոնական ձևերը, որը, ինչպես նշում են մարքսիզմի դասականները, միակ մատերիալիստական և, հետևաբար, միակ գիտական մեթոդն էր: Մարքսիզմը, չընդունելով կրոնի ծագման և սոցիալական դերի մասին իդեալիստական տեսությունները գտնում է, որ այն սոցիալ-պատմական երևույթ է, և նրա վերացումը պետք է կապել կրոն-ծնող սոցիալական պատճառների վերացման հետ: Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները: Տեսական մտածողության սաղմնավորման շնորհիվ մարդը, առարկայական իրականությունից վերացարկվելով, իր մտացածին երևակայական ուժերին հաղորդում է ինքնուրույն գոյություն, սուբաոանցիոնալ, կար գավորիդ նշանակություն, ապա և կենդանի, անձնավորված էակի (օրինակ աստծու) հատկանիշներ: Այսպես ձևավորվել է կրոնի ծագման իմացաբանական հնարավորությունը: Այս պրոցեսի և կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախ տություն): Կրոնի իմացաբանական արմատների կապակցությամբ Լենինը նշում է, որ «Նա անհող չէ, նա անպտուղ ծաղիկ է, անտարակույս, բայց մի անպտուղ ծաղիկ, որը բուսնում է մարդկային... կենդանի ծառի վրա»: Այստեղից բխում է նաև կրոնի և իդեալիզմի իմացաբանական արմատների ընդհանրությունը: Սակայն կրոնի առաջացման իմացաբանական հնարավորությունը կարող է իրականության վերածվել միայն սոցիալ-տնտեսական որոշակի պայմանների առկայության դեպքում:

Կրոնի բնութագրումը դասակարգային հասարակություններում


Դասակարգային հասարակություններում կրոնի սոցիալական պայմանավորվածությունը արտահայտվում է դասակարգային ճնշման ու շահագործման ձևով: «Աշխատավոր մասսաների սոցիալական ճնշվածությունը, գրել է Վլադիմիր Իլյիչ Լենինը, նրանց առերևույթ կատարյալ անօգնականու թյունը կապիտալիզմի կույր ուժերի հանդեպ, որն ամեն օր և ամեն ժամ հազարապատիկ ավելի ամենասոսկալի տառապանքներ, ամենավայրագ տանջանքներ է պատճառում շարքային բանվոր մարդկանց, քան ամեն տեսակ արտակարգ պատահարները... ահա թե որտեղ է կրոնի արդի ամենախոր արմատը»: Կրոնի հասարակական հետադիմական դեր է կատարում և ծառայում է իրեն սնող հասարակական հարաբերությունների պահպանմանը: Այս պատճառով, «Կրոնական թշվառությունը միաժամանակ իրական թշվառության արտահայտությունն է և այդ իրական թշվառության դեմ ուղղված բողոքը: Կրոնը ճնշված արարածի հառաչանքն է, անգութ աշխարհի սիրտն է, ճիշտ այնպես, ինչպես վայրագ կարգերի ոգին է այն: Կրոնը ժողովրդի հաշիշն է» : Կրոնը արգելակել է հասարակության առաջադիմությունը, դանդաղեցրել տնտեսության, մշակույթի, գիտության, արվեստի զարգացումը: Հասարակական կյանքի վերաբերյալ կրոնական գաղափարախոսությունը եղել և մնում է նախախնամական և ճակատագրապաշտական: Այն թերագնահատում է մարդու տեղն ու դերը պատմության մեջ, խոչընդոտում իրականության գիտական իմաստավորումը, հասարակության առաջընթացը, ձևակերպում կեղծ պատկերացումներ տիեզերքի կառուցվածքի մասին, մշակում մտածողության և վարքագծի որոշակի ստերիոտիպեր, հավատացյալներին ներարկում սեփական անձի թշվառության, մեղավորության զգացումներ, աստծուն վերագրում ուժի, արդարության, բարության հատկանիշներ, բացասական վերաբերմունք դաստիարակում իրական աշխարհի նկատմամբ, մարդկանց ապագան կապում հանդերձյալ աշխարհի» գոյության հետ: Իր շատ հատկանիշներով կրոնը կապվում է իդեալիզմի հետ, անհամատեղելի դառնում գիտական մտածողության հետ: ՍՍՀՄ-ում հակամարտ դասակարգերի վերացումով վերացան կրոն ծնող սոցիալական արմատները: Եկեղեցին բաժանված է պետությունից, և կրոնի նկատմամբ մարդ կանց վերաբերմունքը իրականանում է առանց հարկադրանքի՝ խղճի ազատության սկզբունքով: Միևնույն ժամանակ սոցիալիստական հասարակարգում պայմաններ են ստեղծվում մարդկանց գիտակցությունը կրոնական հայացքներից ազատելու համար: Այս գործում խոշոր դեր ունի նաև աթեիստական դաստիարա կությունը (տես Աթեիզմ): Իսկ «Իրական աշխարհի կրոնական արտացոլումը կարող է ընդհանրապես չքանալ միայն այն ժամանակ, երբ մարդկանց առօրյա գործնական կյանքի հարաբերությունները արտահայտվեն մարդկանց՝ միմյանց և բնության նկատմամբ ունեցած հստակ ու բանական հարաբերությունների մեջ»: Սոցիալիզմի հաղթանակը ՍՍՀՍ-ում ու սոցիալիզմի համաշխարհա յին համակարգի ստեղծումը, գիտության, մշակույթի զարգացումն ու արդի գիտատեխնիկական առաջադիմությունը խոր ճգնաժամի մեջ են գցել կրոնական գիտակցությունը: Սեկընդմիշտ բացահայտվել է իրականության հետ կրոնի ունեցած հակասությունը, բնական և հասարակական երևույթների քննարկման ու օբյեկտիվ գնահատման նրա անզորությունը:

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ[խմբագրել]


  • Մոգություն
  • Կախարդություն
  • Ոգեպաշտություն
  • Բնապաշտություն
  • Տոտեմիզմ
  • Ֆետշիզմ
  • Անիմիզմ

Ազգային կամ մեկ էթնիկական կազմավորման կրոններ[խմբագրել]

  • Հինդուիզմ
  • Հուդայականություն
  • Ջայնիզմ
  • Սինտոյիզմ
  • Զրադաշտական կրոն
  • Հեթանոսություն

Համաշխարհային կրոններ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]



Ֆլորա Մարտիրոսյան










































































Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյան (փետրվարի 51957Լենինական (այժմ՝ Գյումրի) – նոյեմբերի 202012Լոս-Անջելես), հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհիԿոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, "Artists for Peace" բարեգործական կազմակերպության հիմնադիր, "Never Again" մշակութային շարժման նախաձեռնող։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։

Կենսագրություն[խմբագրել]

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։
1973 թվականին նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ 1987 թվականին ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թվականին նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։
1997 թվականին նրանք վերադառնում են Երևան։ 1997-2001 թվականներին նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։
2001 թվականին ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002թվականին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։
2007 թվականին հիմնում է "Artists for Pease" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով։
2011 թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի ՈւոնդերըՉակա-ԿանըԷրիկ ԲենեթըԲոբի Բրաունը և շատ ուրիշներ։
Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով[1]։

Առաջին համաշխարհային պատերազմ




















Առաջին Համաշխարհային Պատերազմ (անգլ.՝ First World War կամ Great War կամ WWI) (հուլիսի 28, 1914 - նոյեմբերի 11,1918 ), մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկը։ Պատերազմին ներգրավվեցին այն ժամանակ գոյություն ունեցող 59 ինքնիշխան երկրներից 38-ը։ Հակամարտությունը ստացել է իր անվանումը միայն 1939 թ.՝Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո։

Պետությունների գլխավոր նպատակը
Անտանտ (Եռյակ միություն)
Ֆրանսիա
  1. Լուծել 1870 թ. Գերմանիայից կրած պարտության վրեժը
  2. Պահպանել եվրոպական գերտերության կարգավիճակը
Մեծ Բրիտանիա
  1. Պահպանել իր գաղութները
  2. Խլել Գերմանիայից նրա ազդեցության ոլորտները
Ռուսաստան
  1. Վերջնականապես հաստատվել Բալկաններում և Անդրկովկասում
  2. Խլել Օսմանյան Թուրքիայից Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։

Քառյակ դաշինք
Գերմանիա 
  1. Ձեռք բերել նոր գաղութներ
  2. Հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում
Օսմանյան կայսրություն
  1. Իրագործել իր վաղեմի ծրագիրը՝ ստեղծել Մեծ Թուրանը
Ավստրո-Հունգարիա
  1. Նվաճել և իրեն ենթարկեցնել ողջ Բալկանյան թերակղզին
Իտալիա (պատերազմի կեսից դուրս եկավ Քառյակ դաշինքից և մտավ Անտանտի մեջ)
  1. Ընդլայնել գաղութների տարածքը
Բուլղարիա (պատերազմի կեսից մտավ Քառյակ դաշինքի մեջ) -
  1. Ամրացնել իր դիրքերը Եվրոպայում
Պետությունները, բացի նշված քաղաքական նպատակներից, հետապնդում էին նաև այլ՝ տնտեսական, լոկալ, ռազմական նպատակներ։ Պատերազմի մեջ մտնել էին ստիպում նաև դաշնային պարտավորությունները։ Մյուս՝ փոքր պետությունները, չունենալով իրագործելի հավակնություններ, հարեցին այս կամ այն կողմին ինքնապաշտպանության նպատակով։


Պատերազմի սկիզբը



Ֆրանց-Ֆերդինանդի սպանությունից հետո Ավստրո-Հունգարիան մի շարք անընդունելի պայմաններ ներկայացրեց Սերբիային։ Ֆրանց Իոսիֆի նպատակն էր ներկայացված վերջնագրի պայմանների չկատարումը որպես առիթ օգտագործելով պատերազմ հայտարարել սերբերին, սակայն Ռուսաստանի խորհրդով Սերբիան համաձայնեց կատարել դրանք։ Չնայաց դրան՝ Ավստրո-Հունգարիան հուլիսի 28-ին պատերազմ հայտարարեց Սերբիային։ Գերմանիան վերջնագրեր ներկայացրեց Ֆրանսիային ու Ռուսաստանին։ Ֆրանսիայից նա պահանջում էր չեզոքություն պահպանել, Ռուսաստանից՝ չեղյալ համարել հայտարարած համընդհանուր զորահավաքը։ 2 վերջնագրերն էլ մերժվեցին. Ֆրանսիան կարծում էր, որ վերջնագրի ընդունման դեպքում Վիլհելմը կպահանջի իրեն հանձնել նաև սահմանային ամրությունները։ Այս վերջնագրերի մերժումները որպես առիթ օգտագործելով՝Գերմանիան պատերազմ հայտարարեց օգոստոսի 3-ին Ֆրանսիային, իսկ օգոստոսի 1-ին՝ Ռուսաստանին ։ Մեծ Բրիտանիան պահանջեց Գերմանիայից հաշվի առնել Բելգիայի չեզոքությունը։ Մերժում ստանալով՝ Անգլիան  մտավ պատերազմի մեջ Գերմանիայի դեսպանին հանձնած վերջնագրով, որում ասվում էր.
«Նորին Մեծության կառավարությունը կարծում է, որ 1914 թ. օգոստոսի 4-ի երեկոյան ժամը 23-ից երկու երկրների միջև պատերազմական դրություն է »
Այս ամսաթիվն էլ համարվում է 1-ին համաշխարհային պատերազմի սկիզբը։

Պատերազմի ընթացքը

Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը։ Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունըԹուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը։ Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը։ Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը։ Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով։ Թուրքիան որոշել էր գրավել ԿովկասըՂրիմըԻրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը։ Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում։ Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային։ Ռուսաստանը զորահավաք սկսեց։ 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային։ Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա։ Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան։ Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք՝ շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87%-ը)։ Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով։ Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ։ 1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը։

Պատերազմի ավարտը

Գերմանական կառավարությունը պաշտոնապես հայտնեց ԱՄՆ-ի կառավարությանը փետրվարի 1-ից Գերմանիան անսահմանափակ ծովային պատերազմ է հայտարարում անգամ չեզոք պետությունների նավերին, ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես խզեց դիվանագիտական հարաբերություններ Գերմանիայի հետ, սակայն դեռևս պատերազմ հայտարարված չէր: Ամեն ինչ փոխվեց, երբ Ռուսական կողմը պատերազմից դուրս գալու պատրաստակամություն հայտնեց: Այս պարագայում ԱՄՆ-ը կառավարությունը որոշեց մտնել պատերազմի մեջ: ԱՄՆ ղեկավարները առիթ գտան միջամտելու ռազմական գործողություններին: Առիթ դարձավ Գերմանիայի կառավարության ղեկավար Ցիմերմանի նամակը Մեքսիկայում գերմանական դեսպանին, որտեղ հորդորում էր, որպեսզի Մեքսիկայի կառավարությանը դրդի պատերազմի ընդդեմ ԱՄՆ-ի 19-րդ դարում ԱՄՆ-ի խլած տարածքների պատճառով: 1917 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Գերմանիային: Այսպիսով ԱՄՆ-ի մտնելը համաշխարհային պատերազմի թատերաբեմ վճռորոշ նշանակություն ունեցավ պատերազմի ելքի վրա: 1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց առաջին համաշխարհայինպատերազմը։





Մխիթար Սեբաստացի





Մխիթար Սեբաստացի (1676թփետրվարի 7Սեբաստիա - 1749 թ. ապրիլի 27Սուրբ Ղազար կղզիՎենետիկ), հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։

Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։
Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ։ 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։ 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։ Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.)։





Միքելանջելո


Միքելանջելո Բուոնարոտտի (իտալ.՝ Michelangelo Buonarrotiմարտի 61475 - փետրվարի 181564), իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ։


Կյանքը






Միքելանջելոն ծնվել է Կապրեզե քաղաքում, Արեցցոյի մոտ, Լոդովիկո Բուոնարոտտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ 1485-1498 թ. Միքելանջելոն հաճախում էր Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիա։ Երբ երեխա էր, դաստիարակվել է Ֆլորենցիայում, իսկ հետո որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։

1488 թ. Միքելանջելոն գնում է հայտնի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյիարվեստանոց։ Այնտեղ նա սովորում է մեկ տարի։ Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է, Միքելանջելոյի տաղանդը, և սկսում հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուխքի մոտ» ստեղծագործությունը։ 1492 թվականին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր։

1494-1495 թթ. Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ։ 1495 թվին նա նորից մտնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր քարոզիչ Ջիրոլամո Սավոնառոլլան և այստեղ կերտում է «Սբ. Օհաննես» և «Քնած կուպիդոն» քանդակները։ 1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնին» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ 1496-1501 թվականները Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Վակհան»։

1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկամիկիի զոհասեղանի» համար։ 1503 թվականին պատվերով ստեղծվում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատֆեյը»։ 1503-05 թթ. կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» և այլ ստեղծագործությունները։
1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Յուլի Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կարուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Կապված ստրուկ», «Մեռած ստրուկ» և «Լիա» քանդակները։ Միքելանջելոն մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կռոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ.

Հիմնական ստեղծագործությունները



  • Դավիթ. մարմար, 1501 - 1504, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Մադոննա Տադդեի, մարմար, մոտ 1502 - 1504, Լոնդոն, Արվեստների թագավորական ակադեմիա
  • Մատթեոս առաքյալը, մարմար, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Մադոննա Դոնի, 1503 - 1504, Ֆլորենցիա, Ուֆիցի պատկերասրահ
  • Մադոննա Պիտտի, մոտ 1504 - 1505. Ֆլորենցիա, Բարջելո ազգային թանգարան
  • Մովսես, մոտ 1515, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
  • Հուլիոս II-ի դամբարանը, 1542 - 1545, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
  • Մահացող ստրուկը, մարմար, մոտ1513, Փարիզ, Լուվր
  • Սիկստինյան կապելլայի որմնանկարներ, Վատիկան
  • Մադոննա, Ֆլորենցիա, կապելլա Մեդիչի, մարմար, 1521 - 1534.
  • Լաուրենցիանա գրադարան, 1524 - 1534, 1549 - 1559, Ֆլորենցիա
  • Կապելլա Մեդիչի, 1520 - 1534.
  • Դուքս Ջուլիանոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1526 - 1533, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
  • Դուքս Լորենցոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1524 - 1531, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
  • Վախճանված տղան, մարմար, 1530 - 1534, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
  • Ատլանտ, 1519 և 1530 - 1534 թթ միջև, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Պիետա Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի, մարմար, մոտ 1547 - 1555, Ֆլորենցիա, Օպերա դել դուոմո թանգարան





Եզնիկ Կողբացի



Եզնիկ Կողբացի (մոտ 380, Կողբ – 450), հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղացական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Մասնակցել է Աստվածաշունչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում են ԿորյունըԵղիշենՄովսես Խորենացին։ Եզնիկ Կողբացու աշխատություններից պահպանվել են «Եղծ աղանդոց»–ը՝ հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը (հայտնի է նաև «Վասն Աստուծոյ» անվամբ)։

Եզնիկ Կողբացին հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական–ջատագովական ուղղությանը։ Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը Աստվածն է՝ մշտնջենական, ոչնչով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառ հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից զրվանականությունը։ Աղանդների հերքման և քրիստոնեության փիլիսոփայական հիմնավորման առնչությամբ Եզնիկ Կողբացին արտահայտվում է նաև անտիկ փիլիսոփայական ուսմունքների՝ հունական պոլիթեիզմի, ստորկյան պանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատում զգայական աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է սնահավատությունը,ճակատագրապաշտությունըաստղագուշակությունը, հեթանոսությունից հավատալիքները։ Ըստ նրա աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։ Զգայությամբ մարդն ընկալում է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գործողությունները, վարվելակերպը։ Հետևաբար, բանականությունը, զգայության համեմատությամբ ճանաչողության բարձր ձև է։ Սակայն, զգայությունից և բանականությունից բացի, մարդուն հատուկ է նաև բնազդը։ Մտածելու ունակությունը կորցնելու դեպքում մարդը բացառապես գործում է բնազդով։ Եզնիկ Կողբացին պաշտպանել է չորս տարրի ուսմունքը. ըստ նրա, բնությունը կազմված է աստծու ստեղծած չորս տարրերից՝ կրակից, օդից, ջրից և հողից։ Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության (ֆիզիկայի, բժշկության և կենսաբանության) մասին։





Դավիթ Անհաղթ


Դավիթ Անհաղթ (ծն. և մահ. թթ. անհայտ), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից։

Ըստ հին հայկական աղբյուրների նա ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։ Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը՝ հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980,. Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է 5-րդ դարի 70-ական թվականներին, և մահացել է 6-րդ դարի կեսեսրին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան՝ ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։ «Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական ձիրքերի համար։ Արևմտյան գրականության մեջ Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ Արմենիոս»՝ Դավիթ Հայ, անունով։



Ստեղծագործությունը




Տեքստերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Դավիթ Անհաղթը իր աշխատությունները սկզբում գրել է հունարեն Լեզվով։ [1]Դավիթ Անհաղթը նպաստել է հայ փիլիսոփայության կազմավորմանը, վճռական դեր խաղացել փիլիսոփայության ճշգրիտ տերմինաբանության և գիտակարգերի մշակման բնագավառում։ Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից անկասկած նրան է պատկանում չորս աշխատություն՝ «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», ընդ որում, առաջին երեքը պահպանվել են նաև հունարեն։
Որպես նորպլատոնական, Դավիթ Անհաղթը իդեալիստական հիմքի վրա զուգակցել է ՊլատոնիԱրիստոտելի և Պյութագորասի ուսմունքները։ Աստված, ըստ Դավիթ Անհաղթի, բոլոր լինելիության տիեզերաբանական ապացույցման սկբունքը, համարելով, որ միայն բնությունը ճանաչելով է հնարավոր ճանաչել արարչին։ Դավիթ Անհաղթի իմացության տեսությունը մոտ է Արիստոտելի իմացաբանությանը և ընդունել է նրա որոշ մատերիալիստակամ գծեր։ Աշխարհը Դավիթ Անհաղթի կարծիքով լիովին ճանաչելի է։ Մարդու հինգ զգայարանները և բանականությունը հնարավորություն են տալիս զննելու և ճանաչելու ողջ բնությունը։











Հայկական դեկորատիվ-կիրառական արվեստ




Հայկական կերպարվեստի հետաքրքրական բնագավառներից է «Դեկորատիվ-կիրառական արվեստը»։ Այն լայն զարգացում ստացավ 17-18-րդ դարերում։ Դեռ հնագույն ժամանակաշրջաններից Հայաստանը հանդիսացել է Առաջավոր Ասիայի և Անդրկովկասի մետաղամշակման կարևորագույն կենտրոններից մեկը։ Այդ մասին են վկայում Գեղամա,ԲզնունյացԿապուտան լճերից հայտնաբերված մետաղյա իրերը։ Պատմական Հայաստանը ոսկուարծաթիպղնձի և երկաթի մետաղամշակման կենտրոն է եղել։ ԼճաշենիԱրմավիրի,ՄեծամորիԿարմիր ԲլուրիՍիսիանիԴվինիԱնիի պեղումներից հայտնաբերված իրերը մետաղի գեղարվեստական մշակման բարձր մակարդակի վկայություններն են։ Մետաղի գեղարվեստական մշակման, զարդերի ու սպասքերի կենտրոններից էին Վասպուրականը, հատկապես ՎանըԿիլիկիանՍեբաստիանԿեսարիանԿարինըՇիրակըՍյունիքըԱրցախըև Արարատյան աշխարհը։ Մետաղի գեղարվեստական մշակման համար Հայաստանում օգտագործվել են բազմատեսակ մետաղներ՝ երկաթպղինձբրոնզոսկիարծաթվարշաղ։ Հատկապես կիրառվել են ձուլման, դրվագման, դրոշմազարդման ձևերը, որոնց զուգընթաց լայն կիրառում են ստացել նաև թելքաշ, հատիկավոր, ցանցավոր և արծնապատման եղանակները։ Մետաղա գեղարվեստական իրերից պահպանվում են Ս. Էջմիածնում։ Դրանք բաժանվում են երեք խմբի. Դեկորատիվ արվեստը միջավայրի, տոնակատարությունների, հանդիսությունների, ցուցադրությունների և այլ միջոցառումների գեղարվեստական ձևավորման, ինչպես նա գեղարվեստական կենցաղային իրերի պատրաստման արվեստն է։ Դեկորատիվ-կիրառական արվեստը դեկորատիվ արվեստի և ժողովրդական ստեղծագործության նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծող ոլորտ է։

Դեկորատիվ արվեստն սկզբնավորվել է հասարակության զարգացման վաղ շրջանում։ Դարերի ընթացքում այն կրել է տարբեր ոճերի և ուղղությունների ազդեցությունը։ Մ. թ. ա. II հազարամյակում Չինաստանում ստեղծվել են բրոնզե գեղարվեստական կերտվածքներ, ոսկրե և նեֆրիտե քանդակազարդ առարկաներ, մ. թ. ա. V-III դարերում՝ բարձրորակ մետաքսեգործվածքներ, խեցեղեն, մ. թ. VIII–X դարերում ծաղկման է հասել ճենապակու, իսկ XIV–XVIII դարերում՝ խեցեգործական արտադրությունը։ Միջնադարյան Եգիպտոսի դեկորատիվ-կիրառական արվեստում տարածված էին դաջածո գործվածքները, նկարազարդ խեցեգործությունը, ընդելուզված կահույքի պատրաստումը, փայտի փորագրությունը և այլն։ Դեկորատիվ արվեստի գանձարանում իրենց ծանրակշիռ ավանդն ունեն նաև հայ վարպետները։ Կարի, ոսկերչության, դրվագման, խեցեգործության և արհեստների այլ տեսակներ Հայաստանում հայտնի էին մ.թ.ա. III հազարամյակից։ Հայկական ոսկերչությունն ու ակնագործությունը զարգացել են ոչ միայն ԴվինումԱնիումԱրծնումՎասպուրականում,ԱրցախումԱխալցխայում, այլև ԿոստանդնուպոլսումԼվովումԹիֆլիսումՆոր ՋուղայումՆուխիումՇամախիում և այլուր։ Վաղ միջնադարից մինչև XIX դարը պատրաստվել են թանկարժեք մետաղներով,(Գրակալ (1272 թ, Անի, փայտափորագրություն)) քարերով զարդարված, դրվագված, ընդելուզված գրքերի նրբագեղ կազմեր ու մասնատուփեր։ Միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեին փորագրված ոսկրե իրերը, կարմիր կաշվե առարկաները, փայտե քանդակազարդ կերտվածքները։ IX–XIII դարերում Հայաստանում զարգացման բարձր մակարդակի են հասել կարը, կտորեղենի ձևավորումը, արտահանվել են բրդե, մետաքսե ինքնատիպ գործվածքներ։ Ֆրանսիայում չթի մեծ պահանջարկի ժամանակ հայերը 1677թ-ին Մարսելում ստեղծել են դաջածո կտորների ֆաբրիկա, որն առաջինն էր Եվրոպայում, իսկ 1699 թ-ին անգլիացիները դաջածո գործվածքներ են պատվիրել Սպահանի հայ վարպետներին։ XVII– XVIII դարերում լեհ ազնվականության զգեստի պարտադիր տարր էր «Սլուցկի գոտին», որը պատրաստում էին Սլուցքի հայերը և արտահանում եվրոպական երկրներ։ ՀՀ-ում դեկորատիվ-կիրառական արվեստը շարունակում է նորովի զարգանալ ազգային ավանդույթների հենքի վրա։ Այդ ոլորտի հայ վարպետներն զբաղվում են ապակու տարատեսակների (հախճապակի, ճենապակի) գեղարվեստական մշակմամբ, արծաթագործությամբ, ոսկերչությամբ, մետաղագործությամբ, փայտագործությամբ, խեցեգործությամբ և այլն…





Բացասման Բացասում



Այն ցույց է տալիս, որ զարգացումը կատարվում է նորի կողմից հնի բացասման, այսինքն՝ ոչնչացման միջոցով: Դա հաջորդական բացասումների մի երկարավուն շղթա է, որի ընթացքում նորը, ծագելով հնի ընդերքում, բացասում է այն, միաժամանակ վերցնելով նրա դրական տարրերը, որոնք անհրաժեշտ են նորի հաղթանակի ու հետագա զարգացման համար: Այստեղ առանձնանում է կրկնակի բացասումը, որովհետեւ դա երեւույթի կրկնակի վերածումն է իր հակադրության, որի հետեւանքով զարգացման երրորդ աստիճանը որոշ հատկանիշներով նմանվում է առաջին աստիճանին, այսինքն՝ բարձր աստիճանում կատարվում իբրեւ թե վերադարձ դեպի հինը: Ինչպես հայտնի է, 2 «ոչ»-ը մեկ «այո» է: Օրինակ, լույսի մասնիկային տեսությունը XIX դ. բացասվեց ալիքային տեսության կողմից, եւ թվում էր թե ընդմիշտ: Սակայն XX դ. մասնիկային տեսությունը մասամբ վերածնվեց լույսի քվանտային տեսության կողմից: Հետեւապես, զարգացումը ստանում է պարուրաձեւ, ցիկլաձեւ բնույթ, պարբերական վերադարձներով դեպի հինը, որտեղ կա 3 աստիճան՝ մի բանի հաստատում, նրա բացասում եւ բացասման բացասում: Հեգելը դրանք անվանել է թեզ, հակաթեզ, սինթեզ: Երրորդ աստիճանը, հիրավի, սինթեզ է, որովհետեւ իր մեջ միավորում է նախորդ 2 աստիճանների դրական տարրերը: Եռանդամությունը, ըստ Հեգելի՝ տրիադան կարող է լինել երեւույթների ոլորտում, երբ հստակորեն նշմարվում են զարգացման 3 աստիճանները, կամ էլ էությունների ոլորտում, որտեղ զարգացման ցիկլ կազմող երեւույթները 3-ից ավելի են, սակայն ըստ էության 3 մակարդակ են կազմում: Օրինակ, Մենդելեեւի աղյուսակի I պարբերությունը եռաստիճան է (ջրածին-հելիում-լիթիում), իսկ II պարբերությունը 9 աստիճան, որտեղից ձախից աջ անցում է կատարվում մետաղներից մետալլ ոիդներին եւ վերստին մետաղներին: Զարգացումը չափազանց բարդ ու խճճված է դառնում, երբ տեղի է ունենում արտաքին ազդեցությունների պայմաններում: Այդ ազդեցություններն այնպես են աղավաղում զարգացման ընթացքը, որ ցիկլերը դառնում են աննկատելի: Բնության եւ հասարակության մեջ որպես կանոն զարգացումներն ընթանում են ոչ մաքուր ձեւով, ոչ առանց արտաքին միջամտությունների, հետեւապես եռաստիճան ցիկլերը, տրիադաները հազվադեպ են:




Մանրանկարչություն

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» (989թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար) «1038թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։
Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են Անի-ՀաղպատիԳլաձորիՎանիՄեծոփիՏաթևիԵրզնկայիԿարին-Էրզրումի,Ղրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ մանրանկարիչներ ՍտեփանոսըԻգնատիոսըՄարգարենԳրիգոր ԾաղկողըՄոմիկը (13-14րդ դարեր), ԱվագըՀովհաննեսըԹորոս Տարոնացին (14-րդ դար), Գրիգոր ՏաթևացինԾերուն Ծաղկողը (14-15րդ դարեր) ԳրիգորիսըՎարդանըԿարապետըՄանվելըՄկրտիչ Նաղաշը,Թոմա Կաֆայեցին (15-րդ դար), ԲարսեղըՆաղաշ ՀովնաթանըՂազար ԲաբերդցինՀակոբ Ջուղայեցին (17-րդ դար), Թեոդորոս Կարնեցին (18-րդ դար) և շատ ուրիշներ։
Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի կիլիկյան դպրոցը։ Այստեղ առանձնապես նշանավոր են Հռոմկլայում՝ Թորոս Ռոսլինը, Վարդանը (13-րդ դար),Դրազարկում՝ Գրիգորը (13-րդ դար) և ուրիշներ, Սկևռայում ՝ Գրիգոր Մլիճեցին (12-րդ դար) և այլք, Սսում՝ Գրիգոր ՊիծակըՍարգիս ՊիծակըԱվագը (14-րդ դար) և այլն։
Կիլիկյան հայ մանրանկարչության ամենախոշոր ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն է, որն արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության Նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»: Նրա ստեղծագործության մեջ նկատվում է ընդհանրություն գտած հնարքներից խուսափելու բացահայտ ձգտում։ Նա բիբլիական թեմաների մեջ մտցնում է աշխարհիկ տարրեր։ Մի ձեռագրում նկարել է որսի պատկերներ, կենդանիների կռիվ, մեկ այլ ձեռագրում հանդիպում ենք այծյամի, առյուծի, վարազի, եղնիկների և այլ կենդանիների պատկերների։
Կիլիկյան մանրանկարչության մյուս ականավոր ներկայացուցիչն է Սարգիս Պիծակը։ Մատենադարանի ձեռագրերից մեկում պահպանվել է նրա ինքնանկարը։ Հայտնի է Պիծակի ծաղկած 18 ձեռագիր։
Հայ մանրանկարչության մեջ բնորոշ են հատկապես զարդաձևերը կամ օրնամենտները։ Ձեռագրերում առանձնապես աչքի են ընկնում բնագրի սկզբնական էջերի, խորանների գլուխների, վերնագրերի գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը։ Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմությունն ուսումնասիրելու համար։
Մանրանկարներում պահպանվել են մի շարք պատմական անձնավորությունների դիմանկարներ, որոնց թվում՝ Գրիգոր Նարեկացիու (10-րդ դար), Ներսես Շնորհալիու (12-րդ դար),Մխիթար Հերացիու (12-րդ դար), Սարգիս Պիծակի (14-րդ դար), Լևոն 4 և Հեթում թագավորների (13-14րդ դարեր), Գրիգոր Տաթևացիու (14-րդ դար), Ծերուն Ծաղկողի (15-րդ դար),Եղիազար կաթողիկոսի և Նահապետ կաթողիկոսիՄարտիրոս Ղրիմեցի(17-րդ դար) և աշխարհիկ ու հոգևորական բազմաթիվ այլ մարդկանց դիմանկարներ։

Մանրանկարչական ձեռագրեր կան նաև օտարալեզու ձեռագրերի ֆոնդերում։ Առանձնապես արժեքավոր մանրանկարներով են ձևավորված Սեֆևիների շրջանում ընդօրինակված պարսկերեն ձեռագրերը։ Ուշադրության է արժանի Ալի Աքպար իբն Ասեմի (17-րդ դար) «Գոլշանե Աֆղանի» («Աֆղանական պարտեզ») աշխատությունը պարունակող աֆղաներեն ձեռագրերը՝ ձևավորված բարձրարվեստ մանրանկարներով։                           



 Հոգևոր մշակույթը

Առասպելներ

Հայ ժողովրդի հոգևոր մշակույթի բաղկացուցիչ մասն են կազմում առասպելները, որոնց դուք արդեն մասամբ ծանոթ եք նախորդ դասերից: Դրանք գրի է առել Պատմահայր Մովսես Խորենացին, որն այդ զրույցները լսել է գուսաններից կամ էլ վերցրել է մեզ չհասած հնագույն գրքերից ու զետեղել իր «Հայոց պատմության» մեջ: Պատմահայրն այդ զրույցները բերել է վերապատմելով ու խմբագրելով, շատ քիչ դեպքերում՝ բառացի: Առասպելները, զրույցները և հին վեպերը արտացոլում են պատմական իրականության ինչ-ինչ կողմեր և կարևորագույն սկզբնաղբյուրներ են մեր ժողովրդի այդ հնագույն պատմաշրջանի ուսումնասիրության համար:
Հայերի ամենանշանավոր և միևնույն ժամանակ ամենահին, ինչ-որ չափով առասպելականացված պատմություններից է «Հայկի և Բելի մասին» զրույցը: Հայկն ըմբոստ և ազատասեր հսկա աղեղնավոր է, որն ըմբոստացել է Միջագետքի տիրակալ Տիտանյան Բելի դեմ: Սա ցանկացել է ընկճել Հայկին և իր տիրապետությունը հաստատել նրա ժողովրդի ու երկրի նկատմամբ: Բայց Հայկը ճակատամարտի ժամանակ սպանել է Բելին և պաշտպանել իր անկախությունը: Բելի զորքը սարսափահար փախել է մեր երկրից: Առասպելի հիմնական գաղափարն այն է, որ Հայկը հանդիսացել է հայերի անվանադիր նախնին: Մեր ժողովուրդն իրեն անվանել է հայ և երկիրը Հայաստան՝ իր նախնի Հայկ Նահապետի անունով:
Նշանավոր են նաև Հայկյան Արամի մասին զրույցները: Արամը ևս ընդհարվել է հարևան և հեռու այն երկրների հետ որոնք ցանկացել են գրավել Հայաստանը: Նա բազում հաղթանակներ է տարել և ընկճել շատ ժողովուրդների, որոնք Արամի անունով մեր երկիրը անվանել են Արմենիա, իսկ ժողովրդին էլ՝ արմեններ:
Չափազանց ինքնատիպ է Հայկ Նահապետի սերունդ Տորք Անգեղի մասին զրույցը: Տորքը նույնպես հսկա է, որն ունի ֆիզիկական ահռելի ուժ: Նա խորտակում է ծովի կողմից դեպի Հայաստան սուրացող թշնամական նավերը՝ նրանց վրա նետելով հսկայական ժայռաբեկորներ: Շատ հուզական է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը: Արան հայոց թագավորն է, նա սիրում է իր հայրենիքն ու ընտանիքը: Լսելով նրա գեղեցկության մասին՝ Ասորեստանի պատերազմասեր և վավաշոտ թագուհի Շամիրամը սիրահարվում է Արա Գեղեցիկին: Թագուհին Արային առաջարկում է ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի տիրակալ: Սակայն հայոց թագավորը, հավատարիմ իր ժողովրդին ու ընտանիքին, մերժում է Շամիրամի առաջարկը: Ասորեստանի բանակը հարձակվում է Հայաստանի վրա, և Շամիրամը հույս ունի բռնությամբ տիրանալ Արային: Տեղի ունեցած ճակատամարտում Արան սպանվում է: Գոյություն են ունեցել նաև այլ առասպելներ և զրույցներ:




Հին հայկական վեպերը

Ի տարբերություն առասպելների, որոնց մեջ պահպանվել են պատմական հեռավոր ու ձևափոխված հիշատակներ, հին հայկական վեպերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր: Վեպեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին: Նրանց ընդհանուր գիծը անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար: Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»: Արտաշես Ա-ն եղել է հայերի պաշտելի թագավորը, և պատահական չեն նրա մասին պահպանված վիպական ամբողջ շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, բարգավաճեցնելու, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելու և այլ մանրամասների մասին: Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը: Վեպի հիմնական հատվածներից է ալանաց արքայադուստր Սաթենիկի հետ ամուսնության դրվագը: Լեռնաբնակ ալանաց հրոսակախմբերը արշավել են Հայաստան: Արտաշեսը ջախջախել է նրանց և գերի վերցրել թագաժառանգին: Ալանաց արքայադուստր Սաթենիկը, կանգնելով Կուր գետի հակառակ՝ բարձր ափին, երգելով դիմում է Արտաշեսին.
«Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին,
Ե՛կ, համաձայնվիր իմ՝ ալանների գեղաչյա դստեր խոսքերին
Եվ տուր այդ պատանուն:
Որովհետև վայել չէ, որ քենի համար դյուցազունները
Այլ դյուցազունների ժառանգների կենդանությունը վերացնեն
Կամ ծառա դարձնելով ստրուկների կարգում պահեն,
Եվ երկու քաջ ազգերի միջև
Հավիտենական թշնամություն հաստատեն»:
Արտաշեսը սիրահարվում է գեղանի Սաթենիկին և խնամախոս է ուղարկում ալանների արքայի մոտ՝ խնդրելով օրիորդի ձեռքը: Բայց ալանաց արքան մերժում է, ասելով՝
«Եվ ո՞րտեղից քաջ Արտաշեսը պիտի տա
Հազար հազարներ ու բյուր բյուրեր
Քաջերի սերունդ այս կույսի՝
Ալանների օրիորդի համար»:
Զայրացած Արտաշեսը, հայկական սովորույթի համաձայն, որոշում է առևանգել Սաթենիկին.
«Հեծավ արի Արտաշես արքան իր գեղեցիկ սև ձին,
Եվ հանելով ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,
Եվ նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը
Գցեց մեջքին ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը,
Արագորեն իր բանակը հասցնելով»:
Արտաշեսն ու Սաթենիկը ամուսնանում են, տեղի է ունենում շքեղ հարսանիք, որի ժամանակ
«Ոսկե անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության ժամանակ.
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության ժամանակ»:
Ապրելով երկար և երջանիկ կյանքով՝ Արտաշեսը մահանում է ծեր հասակում: Նրան թաղում են ոսկե դագաղում, բազմաթիվ զարդերով: Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում: Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան.
«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»:
Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն.
Թե դու (ձի) հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դեպ Մասիս
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դեպ Մասիս,
Այնտեղ մնաս, լույս չտեսնես»:
Արտաշեսի անեծքը կատարվում է: Որսորդության ժամանակ քաջքերը բռնում են Արտավազդին և շղթայակապ արգելափակում Մասիս լեռան մի քարանձավի մեջ:
Հին հայկական վիպական շարքում իր ուրույն տեղն ունի Մեծն Տիգրանի վեպը: Այստեղ գունեղ խոսքերով ներկայացվում են Տիգրան Մեծի անձը, գործերը, նրա հաղթանակները, նրա արդարադատ բնավորությունը: Հատկապես տպավորիչ է հայկական բանակի նկարագրությունը. «(Նրա ժամանակ) հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարս(ատիկն)երով կռվողները հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով ու երկաթե զգեստներով: Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքը բավական էին թշնամիներին հալածելու և վանելու»:

Հայոց Գրերը


Առաջիկայում պետական մակարդակով պատրաստվում են տոնել «գրերի գյուտի 1600 ամյակը», որի նպատակով կանցկացվեն գիտաժողովներ, ֆիլմեր կցուցադրվեն, կտպագրվեն գրքեր, որոնք, ըստ կազմակերպիչների, պետք է ներկայացնեն մեր գրական ժառանգությունը: Սակայն, մի մեծ սուտ կա, որը խնամքով և հետևողականորեն թաքցնում են որոշ բարձրաստիճան պատմաբաններ, գիտնականներ:
Հայոց ազգը ունեցել է գրեր հազարամյակներ առաջ:
Օգտվելով ակադեմիկոս Պարիս Հերունու ծավալուն աշխատությունից («Հայերը և հնագույն Հայաստանը»)՝ բերում եմ մի քանի փաստարկներ, ապացույցներ, որոնք ներկայացնում են մեր պատմությունը անաղարտ, առանց աղավաղումների:
Առաջին հայկական գրավոր արձանագրությունները (նկար, նշանագրեր, հիերոգլիֆներ) հանդիպում են դեռևս 25.000 տարի առաջ քարանձավներում, ժայռապատկերներում և այլն: Աստիճանաբար զարգանալով ու հղկվելով` 12-15 հազար տարի առաջ արդեն գոյություն ունեին ժամանակակից հայոց այբուբենի 19 տառերը, հետագայում՝ 8000 տարի առաջ, արդեն կար 34 տառ: Պետք է նշել, որ այբուբենի տառերի հետ զուգընթաց գործածվում էին նաև հիերոգլիֆները, որոնք շատ հարմար էին քարերին արձանագրություններ անելու համար:
Խորհրդային ժամանակների գիտնականներ՝ Տ. Գամկրելիձեն և Վ. Իվանովը գրում են, որ իրենց կարծիքով հնդեվրոպական (Արիական) լեզվաընտանիքը սկիզբ է առել վաղ ժամանակներից Հայկական լեռնաշխարհում և հետագայում տարածվել է աշխարհի չորս ծագերը:
Պահպանվել են մի քանի արձանագրություններ, որոնք ապացուցում են, որ հայոց գրերը եղել և գործածվել են մինչև Մաշտոցը, օրինակ՝ Հայոց թագավոր Արտաշես Իմաստասեր I-ի (189-160մ.թ.ա.) սահմանազատման քարերին արձանագրությունները եղել են հայերեն:
Նույնիսկ Ագաթանգեղոսը գրում է, որ Տրդատ թագավորի օրոք (հավանաբար Տրդատ III կամ Տրդատ II) Հայաստանում մեծապես խրախուսվում և տարածում էր գտած գրավոր լեզվի արվեստը: Ֆիլոստրատը` Հռոմեական կայսր Կարակուլայի գրագրիը, իր «Դիաննան և Ապոլոնը» գրքում գրում է, որ Հայկական Տավրոս լեռան մոտ կա մի հսկայական հովազ, որի պարանոցակապին հայերեն գրված է «Հայոց Արշակ թագավորից (127-114 մ.թ.ա.) Դիոնիսոս աստծուն»:
Հետագայում, երբ Հայաստան ներխուժեց քրիստոնեությունը (301թ.), ոչ միայն քանդվեցին և ոչնչացվեցին հայ հեթանոսական մշակույթը, տաճարները, աստղադիտարանները, դպրանոցները և այլն, այլև մոռացության մատնվեց հայոց պատմությունը` հասկանալի է, հենց գրերի հետ միասին: Միայն 100 տարի անց, երբ պարզ դարձավ, որ առանց սեփական գրերի գոյատևելը անհնար է, ներկայացվեց, թե իբր «Քրիստոսը հայ ազգին պարգևեց այբուբեն» ու այդ գործը հանձնարարվեց Մեսրոպ Մաշտոցին՝ պալատական թարգմանչին:
Մաշտոցի արածը հիրավի հայրենանվեր է, սակայն նրան վերագրել գրերի ստեղծումը, սխալ է և մոլորեցնող:
Այսպիսով, ժամանակակից հայերենը ձևավորվել և զարգացել է հազարավոր տարիներ առաջ (մոտավորապես 40. 000 տարի առաջ) և հարստացել: Նա ունի հազարավոր արմատներ, 150.000 բառ և ավելի քան 60 բարբառներ (դիալեկտ): Բառերի հիմնական մասը սկսվում է «ար» արիական արմատով՝ սերում, արարում: Շատ բարբառներ մոռացվել են /Մ. Մ. Զորիկյանը հետաքրքրական աշխատություն ունի մոռացված Արաբիկիրյան բարբառի մասին/: Հայոց լեզուն, գրերը զարգացել ու հղկվել են առանց որևէ ազդեցության:
Տեղին եմ համարում հիշել մեծ ցեղամարդ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Հայաստան և ճշմարտություն – ահա՛ իմ աստվածությունները:
Հայրենասեր չես, եթե կյանքդ տրված չէ ի սպաս սրանց, որոնցից մեկին ծառայել կարելի է մյուսի միջոցով միայն»:
Գուրգեն Հովհաննիսյան՝ ուսանող
* * *
…Մեսրոպ Մաշտոցն ուզում էր հայերի համար գիր ստեղծել: Այդ նպատակով նա վանքից վանք էր անցնում, գիշեր ու զոր աղաչում, բայց երևույթք չի լինում: Հասնում է օտար աշխարհ: Մի օր էլ մտնում է մի վանք՝ տեսնում է պատի վրա լույս է խաղում, շատ զարմանում է: Նրան ասում են, որ այդ լույսը քարերից է, քարերն էլ Հայաստանից են բերել: Մաշտոցը նայում տեսնում է, որ պատի մեջ չորս քար է դրած՝ քարը քարին, գիծը գծին: Քարերը լույսի տակ են լույս տալիս, գծերը՝ մթնում: Չոքում է՝ աղոթում: Գիշերվա մի ժամին վերից ձայն է լսվում: «Դա է, – ասում է ձայնը, – հայոց գրի նշանը»: Խաչը՝ ամեն թևքին ինն տառ: Մաշտոցը նայում է պատին: Տեսնում է լուսե մի խաչ՝ լուսե քառակուսու մեջ. մեկ վառվում է մեկ-երկու թևը՝ հետն էլ քառակուսու մեկ-երկու կողմը, մեկ էլ մյուս թևերը՝ հետն էլ քառակուսու մյուս կողմերը, և պատի վրա լույսը տառեր է գրում, իսկ լույսից էլ՝ Մաշտոցը: Եվ այսպես ստեղծվում են Հայոց տառերը:
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից
* * *
Հայոց հնագույն գրավոր տեքստը Երուսաղեմում է
Հայերն Իսրայելում ապրում են երկու հազար տարուց ավելի եւ, բնական է, որ հայ մշակույթը հնամենի այս երկրի մշակութային կյանքի մի մասն է կազմում: Պատահական չէ, որ տեղի մշակույթի գործիչները ոչ միայն հարգանքով են խոսում հայերիս դարավոր մշակույթի մասին. այլեւ լուրջ ուսումնասիրություններ են կատարում: Այդ նվիրյալներից մեկը Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության բաժանմունքի վարիչ Մայքլ Սթոունն է: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակցի հետ զրուցելիս նա ասաց.
- Այս տարի մենք տոնելու ենք հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի 30-ամյակը: Ի տարբերություն աշխարհում գործող նմանատիպ այլ կենտրոնների, մեր բաժանմունքը ֆինանսավորվում է հենց համալսարանի կողմից: Մեր բաժանմունքում ուսանողները սովորում են երեք մասնագիտություների գծով՝ գրաբար, հայերեն գրագրություն եւ մանրանկարչություն: Բարձր կուրսերում կան մոտ 30 հայ ուսանողներ: Հայոց պատմության բաժնում սովորում է 25 ուսանող: Ներկայումս երկու ուսանողներ պատրաստվում են մագիստրոսի եւ 30-ը՝ դոկտորական աստիճանի համար: 3-4 տարի առաջ ես հաճույք եմ ունեցել Նազարեթ քաղաքում հայտնաբերելու հայերեն լեզվով ամենահին գիրը, որը գրվել է Մեսրոպ Մաշտոցի ձեռքով գրերի գյուտն անելուց 20-30 տարի հետո: Դա արտակարգ հայտնություն էր: Սա ցույց է տալիս, որ քրիստոնյա հայերի ներկայությունն այս երկրում շատ հին ժամանակների է հասնում:
Ըստ սփյուռքի մամուլի կազմեց
Սերգեյ Գալոյանը
Հ. Գ. – վերոնշյալ հատվածը՝ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից, ինչպեսև՝ «3-4 տարի առաջ ես հաճույք եմ ունեցել Նազարեթ քաղաքում հայտնաբերելու հայերեն լեզվով ամենահին գիրը, որը գրվել է Մեսրոպ Մաշտոցի ձեռքով գրերի գյուտն անելուց 20-30 տարի հետո: Դա արտակարգ հայտնություն էր: Սա ցույց է տալիս, որ քրիստոնյա հայերի ներկայությունն այս երկրում շատ հին ժամանակների է հասնում» մեջբերումը՝ «Հայոց հնագույն գրավոր տեքստը Երուսաղեմում է» հոդվածից, ու բազմաթիվ այլ նմանատիպ «ավանդապատումներ» և այսպես կոչված իրողություններ փաստում են, որ քրիստոնեության բռնի ներխուժումից սկսած առ այսօր, լուրջ աշխատանքներ են տարվում հայոց գրերի ստեղծումը քրիստոնեության հետ կապելու համար: Պատմությունը կամաց-կամաց բացահայտում է շատ կեղծիքներ, պատմական իրադարձություններ, հավատամքային ու կեցական իրողություններ, այլ՝ տարաբնույթ հարցեր: Ամենևին չնվաստացնելով մեծն Մաշտոցի աշխատանքը, պետք է վերջապես ասել, որ նա վերարտադրել է ՀԱՅՈՑ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, որը գոյություն է ունեցել մինչ քրիստոնեությունը…








Հելլենիստական մշակույթը



 Ք.ա. IV դ. վերջերին Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները նշանավորեցին նոր դարաշրջան Առաջավոր Ասիայի մի շարք երկրների պատմության մեջ: Հին Արևելքի ընդարձակ շրջաններում սկսվեց «Հունականության» («Հելլենիզմ») ազդեցության փուլը: Հելլենիզմի բովանդակությունը չի սպառվում արևմտյան քաղաքակրթության ազդեցությամբ և շատ ավելի հարուստ ու բարդ երևույթի պայմանական անվանում է:Խոսքը վերաբերում է մշակութային փոխներթափանցումների և փոխազդեցությունների ամբողջական համակարգին, որը բնութագրվում է նաև բուն հունական երևույթների վրա արևելան իրողությունների թողած դրոշմով: Մշակութային թռիչքը, որր դիտվում էր Արևելքի երկրներում, նախապատրաստված էր հսկայական տարածաշրջանի պատմական զարգացման նախորդ ողջ ընթացքով, բայց անշուշտ հետևանք էր նաև արևելյան և արևմտյան քաղաքակրթությունների աննախընթաց սինթեզի:

Հինարևելյան հարուստ մշակույթը, որն առանձին-առանձին ծաղկում էր տարբեր երկրներում, հաղթահարեց իր մեկուսացվածությունը և խաչաձևվեց դասական հունական մշակույթի հետ: Ծնունդ առավ նոր, ինքնատիպ մի մշակույթ, որը հելլենիստական կերպարանք էր կրում: 

Ք.ա. Ill-I դդ. հայկական մշակույթի զարգացման ընթացքի մեջ բեկում տեղի ունեցավ: Եթե նախորդ պատմաշրջանում (VI- IV դդ.) Հայաստանը գտնվում էր Աքեմենյան տերության քաղաքական գերիշխանության ոլորտում և շփումների մեջ էր իրանական մշակույթի հետ, ապա արևելյան բնույթի հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում ակնհայտ շրջադարձ կատարեց դեպի արևմտյան մշակույթ: Հայաստանը ևս ընդգրկվեց մշակութային հուժկու շարժման մեջ, որը պայմանավորված էր նաև երկրի ապրած քաղաքական ու տնտեսական վերելքով: Հայկական տարածքների միավորումը և Արտաշեսյանների հարստության հաստատումը երկրում, հայոց պետականության առաջընթացը՝ Ք.ա., I դ., երկրի անկախության պահպանումը Ք.Հ. I-III դդ., բուռն քաղաքաշինությունը, արհեստների ու առևտրի վերելքը, բազմակողմանի փոխշփումները հարևան երկրների հետ մեծ չափով նպաստեցին հելլենիստական մշակույթի ծաղկմանը:

Հելլենիզմը Հայաստանում ներկայանում է որպես վեցդարյա մի պատմաշրջան, որը, ամբողջություն կազմելով հանդերձ, բաժանվում է երկու փուլի: Նկատի առնելով հասարակական կյանքի և մշակութային զարգացման իրողությունները՝ կարելի է առանձնացնել ՝  Ք.ա. դարերը (1-ին փուլ), այսինքն՝ բուն հելլենիստական ժամանակաշրջանը, և նրա շարունակություն դիտել՝ Ք.Հ. I-III դարերը՝ ուշ հելլենիստական ժամանակաշրջան (2-րդ փուլ): Առաջին փուլը բնութագրվում է հելլենիստական հասարակական հարաբերությունների և մշակույթի Հայաստան ներթափանցմամբ, ինքնատիպ նոր երևույթների ձևավորմանը ու զարգացմամբ, ընդ որում՝ առանձնահատուկ քաղաքական և տնտեսական պայմաններում:Հելլենիստական մշակույթի պատմության առաջին փուլում մշակութային առաջընթացը տեղի էր ունենում երկրի քաղաքական վերելքի, հելլենիզմի համակողմանի ազդեցությանը ավելի վաղ ենթարկված հարևան երկրների հետ սերտ կապերի, քաղաքների աճի ու վերընթացի խիստ բարենպաստ ազդեցության մթնոլորտում; Այս փուլը կարելի է հելլենիստական մշակույթի վերընթաց զարգացման ժամանակաշրջան համարել: Հաջորդ՝ երկրորդ ժամանակաշրջանր հելլենիզմի վարընթաց շարժման ազդեցությունն է կրում: Երկրում սկսվում է ավատատիրական հարաբերությունների առաջացումը, քաղաքները կորցնում են հասարակության կյանքում իրենց նախկին վճռորոշ դերը, նախարարությունների ձևավորման հետևանքով ուժեղանում են դեպի բնատնտեսություն տանող երևույթները, թուլանում են տարբեր շրջանների միջև տնտեսական ու մշակութային կապերը: Տկարանում է նաև հայոց պետականությունը, որն այլևս ի վիճակի չի լինում դիմագրավել Հոոմի քաղաքական ու մշակութային ճնշմանը: Հելլենիստական ավանդույթները կորցնում են իրենց ազդեցությունը, և Հայաստանը հաղորդակից է դառնում ուշ անտիկ, հռոմեական հատկանիշներ ունեցող մշակույթին:
Հելլենիզմի դարաշրջանի հայ մշակույթում հանդես էին գալիս երկու հիմնական ուղղություններ: Առաջինն ավանդական (ժողովրդական)ուղղությունն էր, որր զարգանում էր գյուղական բնակչության միջավայրում և հավատարիմ էր մնում իր տեղական, հինարևելյան ակունքներին, ավանդական աշխարհընկալմանն ու պատկերացումներին:

Տիգրանակերտի պարիսպներն ու ավերակները

Տիգրան Ք.Ա. 83 – ին վերջ կուտայ Սելեւկեան թագաւորութեան եւ մայրաքաղաք Անտիոքի (Անթաքիա) մեջ կը թագադրուի որպէս արքայից արքայ. Անտիոք, մօտ կէս միլիոն բնակչութեամբ, կը դառնայ կայսրութեան հարաւային մայրաքաղաքը եւ Տիգրան, հոն, իր անունով ու պատկերով արծաթէ եւ ոսկէ դրամ կտրել կուտայ. Տիգրան կը գրաւէ նաեւ Փիւնիկիան (այժմու Սուրիոյ եւ Լիբանանի Միջերկրականի ափերը), Դաշտային Կիլիկիան. Այսպէսով հայոց կայսրութեան մաս կը կազմեն այդ շրջանի մեծագոյն նաւահանգիստները, Սելեւկիա (Սիլիֆքէ), Տարսոն (Տարսոս, Տարսուա, Թարսուս), Լաոդիկիա (Ռամիտա, Լաթաքիա), Բերիթոս (Բերութա , Բերիտ, Պէյրութ), Տիւրոս (Սուր).
Տիգրան Բ. կը գրաւէ նաեւ Հրէաստանի մէկ մասը. Մեծ թիւով հրեաներ տեղահան կ ‘ընէ ու զանոնք կը տեղաւորէ Վանի մօտ. Ապա իր ուժերը կ’ ուղղէ դէպի հիւսիս ու իր գերիշխանութեան տակ կ ‘առնէ Աղուանից ու Վրաց թագաւորութիւնները. Ք.Ա. 70 – ական թուականներուն կայսրութեան սահմանները տարածուած են Կասպից Ծովէն մինչեւ Միջերկրականի արեւելեան ափերը, Մեծ Կովկասի լեռնաշղթայէն մինչեւ Կարմիր Ծով.
Պատմահայր Խորենացին կը գրէ. «Իր ժամանակակիցներուն համար նախանձելի եղաւ, իսկ աւելի վերջ եկողներուս համար ցանկալի, թէ ինքը եւ թէ իր ժամանակը …. Մեր ազգը բարձրացուց, եւ մեզ, որ լուծի տակ էինք, դարձուց լուծ դնողներու, հարկապահանջներու դիրքին. …… Եւ երբ անոնք (զօրքը) տեղ մը կը հաւաքուէր միայն անոնց արտաքին տեսքը, զէնքերուն փայլն ու շողքը բաւական էր թշնամիները հալածելու եւ վանելու ».

Յոյն պատմաբան Պլուտարքոս ալ Տիգրանը կը ներկայացնէ բառին բուն իմաստով որպէս արքայից արքայ. «Անոր մօտն էին բազմաթիւ թագաւորներ, որոնք ծառաներու դիրքին դասուած էին, անոնցմէ չորսը իր մօտ կը պահէր որպէս ուղեկից կամ թիկնապահ եւ, երթար երբ ձիով կ ‘, անոնք քովէն կը վազէին, իսկ երբ կը նստէր պաշտօնական գործով զբաղուած, անոնք ձեռքերնին կուրծքերնուն վրայ խաչաձեւած իր երկու կողմերը կը կայնէին. Այդ դիրքը ամենալաւ ձեւով կ ‘արտայայտէր անոնց ստրկական կախուածութիւնը լրիւ ընդունած ըլլալնին».Անտիոքի գրաւումով երկիրը բաւական ընդարձակուած էր եւ մայրաքաղաք Արտաշատ կը մնար պետութեան հիւսիսային ծայրամասը. Տիգրան կ ‘որոշէ երկրին աւելի կեդրոնական մէկ վայրը, իր պատանդութենէ ազատուելով թագաւոր հռչակուած վայրը, Աղձնիք նահանգի Նփրկերտ գաւառը, արեւմտեան Տիգրիսի ձախակողմեան վտակ Քաղիրթի օժանդակ Նիկեփորիոնի (Ֆարղին սու) ափին կառուցել նոր մայրաքաղաք, իր անունով.

Տիգրանակերտի, Մուֆարկինի աւերակ բերդերէն տեսարան մըՏԻԳՐԱՆԱԿԵՐՏի շինութիւնը կը տեւէ հինգ տարի (Ք.Ա. 83-78). Քաղաքը կը շրջապատուի 25 մ. բարձրութեամբ հաստ պարիսպով. Կը շինուին պահեստանոցներ, զինանոցներ, ախոռներ, թատրոն, նաեւ միջնաբերդ. Արքայական մեծ ու շքեղ պալատը կը կառուցուի քաղաքի արուարձանը, շուրջը, լճեր, զբօսայգիներ, որսատեղեր եւ ամուր բերդ.
Ըստ Պլուտարքոսի `Տիգրանակերտ մեծ քաղաք էր, լեցուն գանձերով, աստուածներու նուիրաբերուած թանկարժէք ընծաներով. Հարուստներ ու ազնուականներ թագաւորին հաճելի երեւալու համար քաղաքի շինութեան ու ընդարձակման համար իրարու հետ կը մրցէին. Տիգրան Բ. հայ աւագանիին մէկ մասը փոխադրած էր Տիգրանակերտ, բայց բուն բնակչութիւնը կազմած էր Կապադովկիայէ, Ասորեստանէ, Միջագետքէ, Փիւնիկիայէ, Պաղեստինէ բերուած ժողովուրդը.

Քաղաքին հարաւային կողմէն կ ‘անցնէր Պարսկաստանի Աքեմենեան թագաւոր Դարեհ Ա -. ի (Ք.Ա. 522-486) շինել տուած Ելամի (Էլամ) թագաւորութեան մայրաքաղաքը, Շոշը (Շուշ, Շուշան, Սուս) այդ թուականներուն Փոքր Ասիոյ արեւմտեան կէսը գրաւած Լիդիայի մայրաքաղաք Սարդեսի (Սարդիս, այժմ, Սարթ) կապող «Արքայական ճանապարհ» – ը. Տիգրանակերտ, Մանազկերտէն ու Զարեհաւանէն անցնող, «Արքունի Պողոտայ» – ով ալ կապուած էր Արտաշատին. Որով դիրքը յարմար էր տարանցիկ առեւտուրի համար, ուստի կարճ ժամանակուայ մէջ արագօրէն բարգավաճած էր. Բնակչութեան թիւը հասած էր հարիւր հազարի. Եղած էր առեւտուրի եւ հելլենական մշակոյթի մեծ կեդրոն. Պատմութեան մէջ յիշուած է որպէս հզօր ամրութիւններ եւ լաւ կազմակերպուած պաշտպանութիւն ունեցող քաղաք.Երբ Տիգրան Բ. Փիւնիկիոյ հարաւ, Սելեւկեան վերջին քաղաքը, Պտոլեմայիսը (Պտղոմայիս) կը գրաւէ, հռոմէական բանակը զօրավար Լուկուլլոսի առաջնորդութեամբ Տիգրանակերտը կը պաշարէ (Ք.Ա. 69). Վեց հազարնոց հայկական հեծելազօրք մը կը ճեղքէ պաշարումը ու կ ‘ազատագրէ Տիգրանի կանանոցը եւ պետական գանձը. Վեց ամսուայ պաշարումէ վերջ օտարազգիներ քաղաքի դռները կը բանան ու հռոմէական բանակը քաղաքը անխնայ կերպով կը թալանէ եւ կ ‘աւերէ. Առ ի վարձատրութիւն իրենց դաւաճանութեան, Լուկուլլոս օտարազգիները ետ, իրենց եկած քաղաքները կը ղրկէ. Տիգրանակերտ Տիգրան Բ .- ի մահէն յետոյ կը դադրի մայրաքաղաք ըլլալէ, սակայն կը մնայ որպէս Հայաստանի մեծագոյն քաղաքներէն մին.

Գորպուլոն, հռոմայեցի զօրավարը, 59 – ի գարնան, Արտաշատը այրելէ յետոյ, Տիգրանակերտ կը հասնի ու քաղաքը կը պաշարէ. Դիմադրութիւնը կը տեւէ երկար, բայց դարձեալ օտարներ քաղաքի դռները կը բանան ու նուաճող բանակը կը ներխուժէ. Երիտասարդութիւնը միջնաբերդի մէջ յամառօրէն կը դիմադրէ, սակայն, ի վերջոյ, միջնաբերդն ալ կը գրաւուի.

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը

Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:
Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում, առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»:
Քաղաքը բնակեցնելու համար Արտաշեսը կարգադրում է այնտեղ տեղափոխել Երվանդաշատի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասին: Շուտով Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Արտաշես Ա-ի նախաձեռնությամբ թագավորությունում կառուցվեցին մի շարք այլ քաղաքներ, ինչպես օրինակ՝ Զարեհավանը, Զարիշատը և այլն: Այդ քաղաքներն անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:



Հողային հարաբերությունների կարգավորումը


Արտաշես Ա-ի բարենորոգումների շարքում կարևոր նշանակություն է ունեցել հողային հարաբերությունների կարգավորումը: Խնդիրն այն է, որ մեծապես սրվել էին հարաբերությունները գյուղական համայնքների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս տարբեր եղանակներով փորձում էին զավթել համայնական հողերը և գյուղացիներին զրկել իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը և ի վիճակի չէր զինվորագրվել բանակին: Արտաշեսը՝ հասկանալով դրա ողջ վտանգավորությունը երկրի համար, կարգադրեց սահմանազատել համայնքի և մասնավոր տնտեսությունների հողերը Արտաշեսի հրամանով համայնքային և մասնատիրական հողերի միջև սահմանաքարեր կանգնեցվեցին, որով փորձ արվեց պաշտպանել համայնքի իրավունքները: Արտաշեսի թողած սահմանաքարերի մի մասը հայտնաբերվել է, իսկ մի քանիսը ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:



Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումը


Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Ահա թե ինչու նոր մայրաքաղաքի կառուցումը դարձավ օրակարգի հարց: Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին:
Մայրաքաղաքը կառուցվեց 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան: Հույն պատմիչ Ապիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից: Անշուշտ, Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում: Նրա մեծ մասը հաստատվել է Արտաշատ, Արմավիր, Երվանդաշատ, Վան և այլ քաղաքներում:
Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար: «...Նա այստեղ հրավիրում է հայերից լավագույններին և սպառնում էր բռնագրավել այն ամենը, ինչ իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու»: Այսպիսով, կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մետր բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Հետաքրքիր է, որ թագավորական պալատը կառուցվել է քաղաքից դուրս, որը շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով և որսատեղիներով: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել:
Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում:


Տաճար




Տաճար (< հին պարսկ. tacara - պալատ, ապարանք), կրոն, ծեսերին, արարողություններին ծառայող պաշտամունքային շինություն, անտիկ շրջանում՝ հեթանոսական աստվածների տուն, կռատուն։ Տաճարի տիպերը , զարգացման պատմությունը, բացի պաշտամունքային պահանջներից, պայմանավորված են նաև տարբեր երկրների ժողովուրդների ճարտարապետության , շինարարական տեխնիկայի ընդհանուր զարգացմամբ։ Տաճարները առանձնանում են իրենց չափերով, հատակագծային, ծավալատարածական հորինվածքով, հարդարանքով , այլ հատկանիշներով։ Պատմության զանազան դարաշրջաններում դավանական հոսանքների ազդեցությամբ փոփոխվել է կրոնական ծիսակարգը, որը ինչպես և ժամանակի գաղափարագեղարվեստական ըմբռնումները թելադրել են տաճարների հորինվածքային, կերպարային փոփոխությունները, հաղորդել նրանց վառ արտահայտված ազգային ինքնատիպություն, որն ակնհայտ է քրիստոնեական եկեղեցիներում, մահմեդական մզկիթներում, եբրայական սինագոգներում, բուդդայական տաճարներում։ Տաճարի նշանակությունը հաճախ շատ ավելի լայն է նրա կատարած պաշտամունքային դերից , մարմնավորած կրոնից, գաղափարներից, նրա ճարտարապետական և դեկորատիվ հարդարանքը խորհրդանշում են տիեզերքի մասին ամենատարբեր պատկերացումներ, շատ դարաշրջաններում հատկապես միջին դարերում, Եվրոպայում տաճարը եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների անցկացման վայր, ունեցել մեմորիալ նշանակություն։ Տաճարային մոնումենտալ շենքերը, մեծամասամբ կառուցված լինելով քաղաքային, վանքային համալիրներում, ունեցել են քաղաքաշինական կարևոր նշանակություն, առանձնացել իրենց ակտիվ դիրքով, նորարարական լուծումներով, արտահայտիչ հորինվածքային ձևերով, մտահղացումների համարձակությամբ , հնարամտությամբ։ Քրիստոնեական տաճարի, ինչպես ընդհանրապես եկեղեցու, պարտադիր բաղադրիչներն են. աղոթասրահը, ավագ խորանը՝ բեմի, դասի մասերով։ Քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության մեջ ընդհանրական կամ թեմի գլխավոր տաճար անվանվում է Մայր Տաճարը՝ կաթողիկեն։ Տաճարային աոաջին շենքերը կառուցվել են Հին Աշխարհի երկրներում՝ ԵգիպտոսումՄիջագետքումՀունաստանումՀռոմում։ Համընդհանուր ճանաչման են արժանացել ՊարթենոնիՓարիզի ԱստվածամորԿոստանդնուպոլսի ՍուրբՍոֆիայի, Հռոմի Սուրբ Պետրոսի, Մոսկվայի Վասիլի ԵրանելուԿիևի Սուրբ Սոֆիայի և այլ տաճարները։

Անահիտ Աստվածուհի



Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։
Հին Հայաստանում լայնորեն սիրված ու տարածված էր Անահիտի պաշտամունքը. Եկեղյաց գավառում, Տարոնում, Վասպուրականում, Արմավիրում, Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Ամենանշանավորը Եկեղյաց գավառի Երիզա ավանի (հետագայում՝ Երզնկա) Անահիտի տաճարն էր, որին նվիրաբերում էին սպասավորներ ու սպասուհիներ։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։ Անահիտի սրբավայրերին նվիրում էին նաև պիսակավոր (ճակատին սպիտակ նշան ունեցող) երինջներ, որոնք նախիրներով արածում էին նրա տաճարների շուրջը։
Երիզա ավանի տաճարում էր դրված Անահիտի ոսկեձույլ արձանը, որի համար էլ Անահիտին կոչում էին Ոսկեծղի (ոսկեբազուկ), Ոսկեհատ, Ոսկեծին–Ոսկեմայր։ Նրա արձանին ծառերի թավ ու թարմ ճյուղերից հյուսված պսակներ էին դնում։ Այդ ոսկեձույլ արձանն այնքան մեծ էր, որ երբ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը մեր թվականությունից առաջ 34 թ. իր պարթևական արշավանքի ժամանակ մտնում է Երիզա ավանը, նրա զինվորները ջարդում են Անահիտի ոսկեձույլ արձանը, կտոր-կտոր անելով, բաժանում իրար մեջ և տանում Հռոմ։ Այդ ավարին մասնակցած հռոմեացի մի զինվոր ճոխ ճաշկերույթ է կազմակերպում Օգոստոս կայսեր պատվին։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել առաջինը արձանի վրա հարձակվողներից, և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։

Արա գեղեցիկ և Շամիրամ





Հայկական ժողովրդական այս առասպելը պահպանվել է Մովսես Խորենացու մշակմամբ և այլ պատմագիրների ընդօրինակումներով: Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի արտասովոր գեղեցկության մասին, ընծաներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Սակայն Արան, հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Սակայն ճակատամարտում Արան զոհվել է: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների (շնակերպ ոգիներ) օգնությամբ վերակենդանացնել նրան, որը, սակայն, չի հաջողվել: Շամիրամը թաղել է Արային և իր սիրելիներից մեկին հագցրել նրա շորերն ու հայտարարել, թե աստվածները կենդանացրել են Արային: 
Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրամի դեմ ապստամբություն է բռնկել: Հայաստան փախչելիս նա ցանկացել է ջուր խմել Վանա ծովից, վրա են հասել նրան հետապնդողները, խլել և ծովն են նետել նրա կախարդական ուլունքները. Շամիրամը տեղում քարացել է: Այդ ժամանակվանից տարածվել է «Ուլունք Շամիրամա ի ծով» ժողովրդական արտահայտությունը:
Պատմահայր Մովսես Խորենացու գրի առած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցը դարձել է գրողների, նկարիչների և կոմպոզիտորների ներշնչման աղբյուր. Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թեքեյանը, Գևորգ էմինը գրել են բանաստեղծություններ, Նաիրի Զարյանը՝ դիցապատմական ողբերգություն, Գրիգոր Եղիազարյանը՝ համանուն բալետ, իսկ Վարդգես Սուրենյանցը պատկերել է կտավում:


Վիշապաքաղ Վահագն-կոփածո պղինձ, հեղինակը Կարլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Երևանում Մաշտոցի Պողոտայում, այժմ Ադմիրալ Իսակովի պողոտայի վրա է։

Տորք Անգեղ- կոփածո պղինձ, հեղինակը Կարլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1982 թվականին Երևանում Նոր Նորքի երկրորդ և չորրորդ զանգվածների միջև։

Հայկ Նահապետկոփածո պղինձ, հեղինակը Կարլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1975 թվականին Երևանի Նոր Նորքի երկրորդ զանգվածում։

                                                                       



 Վան


Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը։ Գտնվելով Արևելքի ու Արևմուտքի սահմանագլխին, Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ։ Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ, ավելի ապահով տեղ։ Չհաշված մայրաքաղաքի նշանակություն ստացած ժամանակավոր թագավորանիստերը, ֆեոդալական մանր թագավորությունների և Փոքր Հայքի, Ծոփքի ու Կիլիկիայի հայկական թագավորությունների մայրաքաղաքները (Անտիոք, Լոռի, Աղթամար, Կապան, Սիս և այլն), Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք։ Ահա հայոց մայրաքաղաքների երկար շարքը՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան։ Ահա թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»։
Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։
Վանը հայկական շրջանում կենտրոնական պետության մայրաքաղաք չի եղել։ Այն միայն որոշ ժամանակ դարձել էր Վասպուրականի Արծրունյաց ֆեոդալական թագավորության մայրաքաղաքը։ Բայց այդ ամենևին էլ չի բացառում Վանը հայոց մյուս մայրաքաղաքների շարքում դասելը։ Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (Պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և, իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ։
Վան քաղաքը հիմնադրվել է մեր թվականությունից առաջ՝ IX դարի առաջին կեսում։ Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա։ Հետագայում Տուշպա անունը Տոսպ ձևով անցել է Վանի շրջակայքի գավառին և Վանա լճին, որը Տոսպից բացի ունեցել է բազմաթիվ ուրիշ անուններ՝ Բզնունյաց ծով, Աղթամարի լիճ, Խլաթի լիճ և այլն։ Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է «ապրելու տեղ», «բնակավայր», «բնակվելու տեղ», Այդ պատճառով էլ «վան» բառի զուգորդությամբ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն)։
Վանը կոչվել է նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի կիսավանդական Շամիրամ թագուհու անունով։ Վան քաղաքը գտնվում է Վանա լճի արևելյան կողմում, լճափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նա լճի հետ կապվում է Ավանց գյուղի միջոցով, որը քաղաքի նավահանգիստն է և գտնվում է անմիջապես լճափին։ Քաղաքը տեղադրված է հարթավայրում, կլիման չոր ու շոգ է։ Ունի արգավանդ հողեր և փարթամ այգիներ։ Քաղաքի թաղամասերում բխում են տասնյակ աղբյուրներ։ Քաղաքի կեսը թաղված է այգիների մեջ, այդ թաղամասը մինչև օրս հայտնի է Այգեստան անունով։ Կենտրոնական մասում վեր է խոյանում մի լեռնաճյուղ-ժայռ, որի վրա զետեղված է եղել ուրարտական միջնաբերդը։ Քաղաքից դեպի արևելք, ոչ հեռու բարձրանում է Վարագա լեռն իր համանուն երկու վանքերով, որոնք իրենց դպրոցներով ու մատենադարաններով այնքան հայտնի էին դարեր շարունակ և որոնք կոչվում էին Հին ու Նոր Վարագա վանքեր։ Դրանց ավերակները գոյություն ունեն մինչև այժմ։
Վանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է և գոյություն  ունի մինչև օրս։ Ուրարտական թագավորներն իրենց հռչակավոր մայրաքաղաքը կառուցել են հաշվի առնելով նրա նպաստավոր դիրքը՝ քաղաքական, ռազմական, տնտեսական առումներով։ Այն գտնվում էր Ուրարտական ընդարձակ պետության գրեթե երկրաչափական կենտրոնում և կարող էր այն ժամանակվա պայմաններին համապատասխան կապ պահպանել պետության բոլոր շրջանների հետ։ Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանվում էր Վանա լճով, հարավային կողմից՝ Հայկական Տավրոս լեռնաշղթայի արևելյան հատվածով, իսկ նրա ախոյանների՝ ասորեստանցիներ հարձակման գլխավոր վտանգը սպասվում էր հենց այդ կողմերից։ Բացի դրանից, քաղաքի կենտրոնական մասում բաբձրացող լեռը, որ իշխող դիրք ունի շրջապատի նկատմամբ, բնական մեծ ամրություն էր և անառիկ էր այն ժամանակվա բանակների համար։ Ուրարտացիները հենց այդտեղ կառուցել էին իրենց հռչակավոր մայրաքաղաքի ժայռափոր միջնաբերդը՝ Ամարստանը, որն ուներ վիմափոր զորանոցներ ու զինանոցներ, պահեստներ, ախոռներ, դիտակետեր, բավական ընդարձակ հրապարակներ։ Բերդի ստորոտով ձգվում էր ոչ պակաս ամուր պարիսպն իր պաշտպանական մյուս կառույցներով։ Վանը, այսպիսով, հին աշխարհի անառիկ քաղաքներից մեկն էր։
Ոչ պակաս նպաստավոր էր Վանի աշխարհագրական դիրքը նաև տնտեսական առումով։ Վանը IX — VII դարերում (մ. թ. ա.) գտնվում էր Ուրմիա լճի ավազանից դեպի Արածանիի ավազանը և Արևելյան Տիգրիսի ավազանից դեպի հյուսիս տանող կարևոր ճանապարհների խաչմերուկում։ Բացի դրանից, նա կարող էր առափնյա նավարկության միջոցով կապվել Վանա լճի շուրջն ընկած շրջանների ու քաղաքների հետ։ Իբրև պետության մայրաքաղաք, երկրի բոլոր շրջանների տնտեսական կյանքի թելերը ձգվում էին դեպի այնտեղ։ Նա միաժամանակ տնտեսական աշխույժ կապեր ուներ ժամանակի հայտնի պետությունների՝ հատկապես Ասորեստանի և Խեթերի պետության հետ։
Վանը արհեստագործության խոշոր կենտրոն էր դարձել տակավին ուրարտական ժամանակաշրջանում։ Քաղաքում հայտնի էին մետաղամշակությունը, զինագործությունը, կավագործությունը, քարտաշությունը, մանածագործությունն ու ջուհակությունը և այլ արհեստներ։ Վանի մետաղագործության զարգացմանը մեծապես նպաստում էր բնական հումքերի՝ անագի (քաղաքից հարավ), երկաթի ու կապարի (Վանա լճի հարավային ափին), պղնձի ու գունավոր այլ մետաղների առատությունը պետության զանազան շրջաններում:
Առևտուրն ու արհեստները ուրարտական մայրաքաղաքի տնտեսության հիմնական ճյուղերն էին։ Բայց դրանցով չէր սահմանափակվում նրա տնտեսական կյանքը։ Քաղաքի բնակչության զգալի մասը զբաղվում էր այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և ձկնորսությամբ։
Այստեղ առանց արհեստական ոռոգման հնարավոր չէ գրեթե որևէ մշակույթի գծով բավարար բերք ստանալ։ Բայց Վանի շրջակայքում չկա խմելու և ոռոգման համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Մայրաքաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու և այգիները ոռոգելու համար ուրարտացիները VIII դարի առաջին քառորդում (մ. թ. ա.) կառուցում են 80 կիլոմետր երկարությամբ մի ջրանցք, որը սկիզբ է առնում Հայկական Տավրոսի հյուսիսային լանջերից (դրա ակունքը գտնվում է Վանա լիճը թափվող Խոշաբ գետից մոտ 5 կիլոմետր հարավ) և ձգվում մինչև քաղաքի ուրարտական պարիսպների մոտ, որտեղից այն ուղղվում է դեպի լիճ, ավելորդ ջրերի կուտակումներից ու ճահճակալումներից քաղաքը զերծ պահելու նպատակով։ Ուրարտական թագավոր Մենուայի կառուցած այդ ջրանցքը ոռոգում էր ավելի քան 10 զանազան բնակավայրերի և Տուշպա մայրաքաղաքի դաշտերն ու այգիները, այն խմելու ջուր էր տալիս տուշպացիներին։
Մենուայի ջրանցքը հին աշխարհի նշանավոր մեծ կառույցներից մեկն է և գոյություն ունի ու գործում է մինչև օրս։ Հայ մատենագրության մեջ Վան քաղաքի ու Մենուայի ջրանցքի կառուցումը վերագրել են Ասորեստանի ավանդական թագուհի Շամիրամին։ Հայերը մինչև օրս էլ այդ առուն կոչում են Շամիրամի ջրանցք, իսկ թուրքերը՝ Շամիրամ-սու։
Մենուայի ջրանցքից բացի, Տուշպայի ընդարձակ այգիներն ու դաշտերը ոռոգելու համար՝ ուրարտացիները քաղաքից արևելք պատրաստել էին մի արհեստական լիճ, որն այժմ էլ գոյություն ունի և թուրքերն այն կոչում են Քեշիշ-գյոլ ( = «տերտերի լիճ»)։
Հայաստանի մյուս խոշոր քաղաքների նման Վանի քաղաքական պատմությունը ևս ունեցել է շատ ելևէջներ։ Առաջին մեծ հարվածը Վան-Տուշպան ստացել է ասորեստանցիների կողմից, Ուրարտական պետության անկման շրջանում՝ VII— VI դարերում (մ.թ. ա.)։ Ուրարտական պետության անկումից հետո (585թ. մ. թ. ա.) մի քանի դար Վանը կորցրել էր իր նախկին փառքը և դարձել երկրորդական քաղաք։ Վանը զարգացման նոր ժամանակաշրջան է ապրում հայ Արտաշեսյան թագավորության շրջանում, մանավանդ Տիգրան Բ-ի օրոք (95 — 55 թթ. մ. թ. ա.)։ Վերջինս հելլենիստական քաղաքներից բերած հրեա, հույն ու ասորի հազարավոր գերի արհեստավորներ ու առևտրականներ է բնակեցնում Վանում, մեծապես նպաստելով նրա տնտեսական կյանքի՝ հատկապես առևտրի ու արհեստագործության առաջադիմությանը։
I — VII դարերում, ընդհանուր առմամբ, Վանը շարունակում է մնալ որպես Հայաստանի խոշոր քաղաքներից մեկը։ Այստեղ շարունակում են գոյություն ունենալ հնից եկող արհեստները, առաջանում են և նոր արհեստներ (հատկապես մետաղամշակման զարգացման հետ կապված), զարգանում է առևտուրը։ Արաբական տիրապետության շրջանում (VIII — IX դարեր) Հայաստանի մյուս քաղաքների հետ, զգալի չափով հետադիմում է և Վանը, վերածվելով սովորական ֆեոդալական քաղաքի, որի բնակչության զբաղմունքի մեծ մասը կազմում էին ոչ թե քաղաքային, այլ առաջին հերթին գյուղատնտեսական զբաղմունքները։
Վանը բուռն զարգացման ժամանակաշրջան է ապրում IX — XIII դարերում, Հայաստանում ֆեոդալիզմի զարգացման ժամանակաշրջանում։ Արհեստների, առևտրի, մշակութային կյանքի զարգացման և X — XI դարերում մի բավական ընդարձակ պետության (Վասպուրականի թագավորության) մայրաքաղաք լինելու շնորհիվ, Վանը դառնում է Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը։ Այդ դարերում նրա բնակչության թիվը տասնյակ հազարների է հասնում, իսկ նրա առևտուրը ստացել էր համապետական և նույնիսկ, միջազգային նշանակություն։
XIII դարով վերջանում է Վանի զարգացման ժամանակաշրջանը։ Դրանից հետո այն դարեր շարունակ դառնում է կռվածաղիկ թուրքական զանազան ցեղերի ու օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Քաղաքական աննպաստ պայմանները խիստ բացասաբար են ազդում հնագույն քաղաքի տնտեսական ու մշակութային կյանքի վրա։Վանը զգալի չափով տուժում էր նաև պարբերաբար կրկնվող երկրաշարժերից։ Աղբյուրները հաղորդում են քաղաքում և նրա շրջակայքում 1276, 1441, 1646, 1648, 1701, 1715 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերի ու դրանց պատճառած վնասների մասին։ Առանձնապես կործանիչ է եղել 1648 թվականի երկրաշարժը, որի հետևանքով ավերվել են ամբողջական թաղամասեր, բազմաթիվ եկեղեցիներ ու մզկիթներ, խոր հնությունից եկող հուշարձաններ։ Քաղաքի առևտրական շարքերն ու փայտաշեն խանութները, որոնք լեփ-լեցուն էին ներմուծովի ու տեղական ապրանքներով, ճարակ են դարձել 1876 թվականին բռնկված զարհուրելի հրդեհին։
Բայց և այնպես, Վանը նոր ժամանակներում դարձյալ, արհեստագործության ու առևտրի նշանակալի կենտրոն էր, բավական մարդաշատ, սրբագործված հին ավանդույթների մի քաղաք, որն իր մշակույթով, հուշարձաններով ու հնություններով, վարչական նշանակությամբ (այն համանուն մեծ նահանգի՝ վիլայեթի կենտրոնն է) մնում էր իբրև Արևմտյան Հայաստանի կարևոր քաղաքներից մեկը։
Ըստ համեմատաբար արժանահավատ աղբյուրների, Վանը 1805—1806 թվականներին ունեցել է 15 — 20 հազար բնակիչ, մեծ մասը հայեր, 1890-ական թվականներին նրա բնակչության թիվը հասնում էր 40 հազար մարդու, որից 25 հազարը հայեր էին։ Գրեթե նույնքան բնակիչ ուներ նաև 1915թ. մեծ եղեռնի նախօրյակին։
Վանի հայ բնակչությունը հիմնականում զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Այստեղ գործում էին տասնյակ արհեստներ։ Առանձնապես կատարելության էին հասել երկաթագործությունը, զինագործությունը, դերձակությունը, կոշկակարությունը, իսկ ոսկերիչների ու արծաթագործների պատրաստած իրերն ու առարկաները իսկական արվեստի գործեր էին, որոնք այնքան մեծ համբավ ունեին ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս։ Արհեստների զարգացման հետ միասին XIX դարի երկրորդ կեսում երևան են գալիս նաև մի քանի համեմատաբար խոշոր ձեռնարկություններ։ 1870-ական թվականներին քաղաքում գործում էր կաշեգործական մի ձեռնարկություն, նույն այդ թվականներին շարք էր մտել Թոխմախյան եղբայրների կտավագործական ձեռնարկությունը, որին հաջորդեցին նաև ուրիշ ձեռնարկություններ:Այս վերջինների թվում, էր 1896-ին հիմնադրված` համեմատաբար ավելի կատարելագործված ձեռնարկությունը։ 1890-ական թթ. վարպետ Ալեքսանը հիմնել է մեխանիկական գործարան, որն արտադրում էր ջրհան պոմպեր, գյուղատնտեսական գործիքներ և երկաթյա այլ իրեր։ Այդ բոլոր «գործարաններն» ու «ֆաբրիկաները» դեռևս կապիտալիստական մեքենայացված ձեռնարկություններ չէին, այլ սովորական մանուֆակտուրային: Վանի արդյունաբերության հետագա զարգացումն իսպառ ընդհատվեց երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանության հետևանքով։
Վանն առևտրի աշխույժ կենտրոն էր և կապված էր Թավրիզի, Բիթլիսի, Վանա լճի շրջակայքի քաղաքների հետ։ Քաղաքի հայ վաճառականները ներմուծում էին գորգեր, բամբակ, չիթ, քաշմիրի շալ, մանրավաճառի ապրանքներ։ Իսկ Պոլիս և այլուր արտահանում էին՝ հացահատիկ, անասուններ, բուրդ, կաշի, ընկուզենու փայտ, շատախի շալեր, տառեխ ձուկ, բորակ, ոսկերչական և արծաթագործական ընտիր շինվածքներ։ Քաղաքում կային շուկա-հրապարակներ՝ հարյուրավոր խանութներով, կրպակներով և արհեստանոցներով։
XIX դարում և ХХ-ի սկզբներին Վանը հայկական մշակույթի նշանակալի կենտրոն էր: Այստեղ գործում էին տարբեր կարգի 10 վարժարաններ մոտ 1700 աշակերտներով։ Դրանցից համեմատաբար խոշոր և հայտնի էին Փորթուգալյան կենտրոնական վարժարանը և ս. Ղուկասյան ու Երեմյան կրթարանները, որոնցից վերջինը բացվել էր 1878 թվականին։ Քաղաքում կազմակերպվել էին թատերական ինքնագործ մի քանի խմբեր, որոնցից մեր դարի սկզբներին (1905 —1914 թթ.) ամենաեռանդուն գործունեություն ունեցողն ու առաջատարը Արտաշես Աղախյանի ղեկավարածն էր։
Վանը հայկական գրչության մեծ կենտրոն էր։ Մեզ են հասել այստեղ գրված կամ օրինակված տասնյակ ձեռագրեր` ավետարաններ, ճաշոցներ, մաշտոցներ, գանձարաններ, ժամագրքեր, տոնացույցներ և այլն։ Մշակութային առումով Վանի հետ էր կապված հայտնի Վարագավանքը, որն ուներ իր վարժարանը, պարբերականը («Արծվի Վասպուրական»), հարուստ մատենադարանը։ Քաղաքում պահպանվել են ուրարտական թագավորների սեպագիր բազմաթիվ արձանագրություններ, որոնք նույնքան բազում հայկական վիմագիր արձանագրությունների  հետ միասին կարևոր աղբյուրներ են մեր ժողովրդի պատմության համար։
XX դարի սկզբին Վանն ունեցել է 5500 տուն, որից 3000-ը՝ հայկական։ Քաղաքը բաժանված էր երկու մասի, որոնցից մեկը պարսպապատ բուն քաղաքն էր և կոչվում էր Քաղաքամեջ, իսկ մյուսը դրանից արևելք գտնվող Այգեստանն էր` փռված ընդարձակ տարածության վրա։ Տների մեծ մասն աղյուսաշեն էր, միհարկանի, երկհարկանի և քիչ թվով՝ եռահարկ։ Փողոցները նեղ ու ծուռումուռ էին։ Քաղաքի հայաբնակ մասը բաժանվում էր 34 մեծ ու փոքր թաղերի, որոնցից 31-ը խիստ ավերվել էին 1895թ. համիդյան ջարդերի ժամանակ։ Հայկական եկեղեցիների թիվը հասնում էր 12-ի։ Դրանցից էին ս. Տիրամայրը, ս. Պողոսը, ս. Պետրոսը, ս. Վարդանը, ս. Սահակը և այլն:
Վանում են ծնվել կամ գործել մեր ժողովրդի բազում երախտավորներ գրողներ, գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական ու զինվորական գործիչներ։ Այդտեղ են ծնվել գրողներ Վրթանես Փափազյանը, Վ. Մ. Ալազանը, Ա. Վշտունին, Գ. Մահարին, նկարիչ Հ. Ալխազյանը, ամերիկյան հայազգի քանդակագործ Հ. Ս. Բադիկյանը (1876 — 1950), ռեժիսոր, ՍՍՀՄ ժողովրդական դերասան Վ. Մ. Աճեմյանը, քաղաքական-կուսակցական ականավոր գործիչ Ա. Ղ. Խանջյանը, պրոֆ. Տ. Ա. Զրբաշյանը, Մ. Մ. Մկրյանը և ուրիշներ։
Այսպիսով, Վանը հայաբնակ քաղաք էր ընհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը։ Նրա հայ բնակչությունը դաժան բռնությունների ենթարկվեց սուլթան Աբդուլ Համիդի ջարդարարների կողմից՝ 1895 — 1896 թվականներին։ Բայց Վանի պատմական կյանքում ճակատագրական դարձան առաջին համաշխարհային պատերազմի տարիները։ Չնայած հերոսական պաշտպանությանը, Վանի հայ բնակչությունը ևս ենթարկվեց (1915թ.) երիտթուրքերի ցեղասպան քաղաքականության արհավիրքներին։ Նրա զգալի մասն, այնուամենայնիվ, փրկվեց և ապաստան գտավ Արևելյան Հայաստանում ու աշխարհի զանազան անկյուններում։
Այժմ Վանը գավառական տիպի հետամնաց քաղաք է, ծուռումուռ, կեղտոտ փողոցներով և ծայրաստիճան հետամնաց տնտեսությամբ։
Վանն իր պատմական հուշարձաններով գրավում է հնագետների գետների, պատմաբանների, ճարտարապետների ու հետաքրքրասեր զբոսաշրջիկների։ Այն իր ուրարտական-հայկական հուշարձաններով մի մեծ թանգարան է, առանց որի ուսումնասիրության անհնար է համակողմանիորեն վերականգնել հին աշխարհի հնագույն պետություններից մեկի՝ Ուրարտուի պատմությունը, որն ստեղծել էին հայկական ցեղերը և որն անմիջականորեն նախորդել է բուն հայկական պետությանը։

Комментариев нет:

Отправить комментарий