էկոլոգիա

Էկոլոգիական խնդիրներ



Էկոլոգիական խդիրները, որոնք կապված են լանդշաֆտի բաղադրամասերի կամ նրանց կոմպլեքսների առանձին խախտումների հետ, պայմանականորեն կարելի է խմբավորել 6 խմբի մեջ.
  • աշխարհա-երկրամորֆոլոգիական (անարդյունավետ պրոցեսների ինտենսիվացում, ռելիեֆի և աշխարհագրական կազմի խախտում)
Բնության փոփոխման վերաբերյալ էկոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա առանձնացնում են հետևյալ էկոլոգիական իրավիճակները.
  • անթրոպոէկոլոգիական, բնակչության կյանքի պայմանների և առողջության փոփոխություն,
  • բնառեսուրսային, կապված են բնական ռեսուրսների օգտագործման և սպառման հետ, վատացնում են տնտեսության գործունեությունը տարածքների վրա,
  • լանդշաֆտա-գենետիկական, պայմանավորված են լանդշաֆտի ամբողջականության խախտմամբ, գենոֆոնդի կորստով, յուրահատուկ բնական գործոնների կորստով։
Էկոլոգիական խնդիրների դասակարգումը կարելի է կատարել նաև այլ չափանիշների հիման վրա.
  • ըստ առաջացման հիմնական պատճառների կարելի է տարբերել.
    • էկոլոգիահիդրոտեխնիկական,
    • էկոլոգիաարդյունաբերական,
  • ըստ սրության
    • ոչ սուր,
    • չափավոր սուր,
    • սուր,
    • շատ սուր,
  • ըստ բարդության
    • պարզ,
    • բարդ,
    • շատ բարդ,
  • ըստ լուծման հնարավորության
    • լուծելի,
    • դժվար լուծելի,
    • գրեթե անլուծելի,
  • ըստ տարածաշրջանների տարածական գրավման
    • լոկալ,
    • ռեգիոնալ,
    • գլոբալ,
  • ըստ ժամանակահատվածի
    • կարճատև,
    • երկարատև,
    • գրեթե չանհետացող,
  • ըստ սահմանառեգիոնալ գրավման

Արտաքին հղումներ[խմբագրել]




Էկոլոգիական խնդիրներ


Էկոլոգիական խնդիրբնական միջավայրի փոփոխությունն է անթրոպոգեն գործոնների արդյունքում, որը հանգեցնում է բնության կառուցվածքի, և ֆունկցիայի խախտմանը։


Դասակարգում



Էկոլոգիական խդիրները, որոնք կապված են լանդշաֆտի բաղադրամասերի կամ նրանց կոմպլեքսների առանձին խախտումների հետ, պայմանականորեն կարելի է խմբավորել 6 խմբի մեջ.
  • աշխարհա-երկրամորֆոլոգիական (անարդյունավետ պրոցեսների ինտենսիվացում, ռելիեֆի և աշխարհագրական կազմի խախտում)
Բնության փոփոխման վերաբերյալ էկոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա առանձնացնում են հետևյալ էկոլոգիական իրավիճակները.
  • անթրոպոէկոլոգիական, բնակչության կյանքի պայմանների և առողջության փոփոխություն,
  • բնառեսուրսային, կապված են բնական ռեսուրսների օգտագործման և սպառման հետ, վատացնում են տնտեսության գործունեությունը տարածքների վրա,
  • լանդշաֆտա-գենետիկական, պայմանավորված են լանդշաֆտի ամբողջականության խախտմամբ, գենոֆոնդի կորստով, յուրահատուկ բնական գործոնների կորստով։
Էկոլոգիական խնդիրների դասակարգումը կարելի է կատարել նաև այլ չափանիշների հիման վրա.
  • ըստ առաջացման հիմնական պատճառների կարելի է տարբերել.
    • էկոլոգիահիդրոտեխնիկական,
    • էկոլոգիաարդյունաբերական,
  • ըստ սրության
    • ոչ սուր,
    • չափավոր սուր,
    • սուր,
    • շատ սուր,
    • ըստ բարդության
      • պարզ,
      • բարդ,
      • շատ բարդ,
    • ըստ լուծման հնարավորության
      • լուծելի,
      • դժվար լուծելի,
      • գրեթե անլուծելի,
    • ըստ տարածաշրջանների տարածական գրավման
      • լոկալ,
      • ռեգիոնալ,
      • գլոբալ,
    • ըստ ժամանակահատվածի
      • կարճատև,
      • երկարատև:


Աղբ


Ըստ հայ-գերմանական հետազոտությանՀայաստանումկուտակվող աղբի 40%-ը անվերահսկելի էաղբահավաքտեխնիկայի 80%-ը՝ հին ու մաշվածաղբ վերամշակողներչկան:
Գերմանական Մագդեբուրգի համալսարանը, Հայաստանի համայնքների միությունը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը համատեղ իրականացրել են Հայաստանում կենցաղային կոշտ աղբի վերամշակման բազային ուսումնասիրություն, որի արդյունքները հրապարակվեցին Երեւանում:
«Առավոտի» հետ զրույցում Լոգիստիկայի եւ համակարգերի նյութական մշակման Մագդեբուրգի համալսարանի գիտաշխատող Հարթվիգ Հաասենը տեղեկացրեց, որ վերլուծել են Հայաստանի 5 բնակավայրերի՝ Էջմիածին, Վանաձոր, Թալին, Մխչյան, Սեւան, թափոնների բաղադրությունը. «Այդ թափոններից կարելի է որոշել, թե ինչ արժեքավոր նյութեր կան աղբում, որում պարունակված կարեւոր կամ օգտակար նյութերը կարելի է վերամշակել եւ օգտագործել: Բացի այս օգտակարությունից, վերամշակումը շատ լավ է նաեւ շրջակա միջավայրի համար, քանի որ պակասում է այն թափոնների քանակը, որոնք մնում են աղբակույտերում»: Պարոն Հաասենի փոխանցմամբ, իրենք պարզել են, որ Հայաստանում կենցաղային աղբը սովորաբար հավաքվում է արդյունաբերական եւ գյուղատնտեսական թափոնների հետ միասին, ինչի պարագայում արդյունաբերական աղբի պատասխանատուներին հնարավոր չի լինում գտնել, եւ քաղաքացին ստիպված է լինում ինքը կրել թափոնների ծախսերը: Մեր զրուցակցի խոսքով, թափոնների շուրջ 70%-ի բաղադրությունն արժեքավոր նյութեր են, որոնց միայն մի մասը Հայաստանում տարբեր անհատներ գնում են, քանի որ վերամշակելու հնարավորություններ չկան: Մեր զրուցակցի փոխանցմամբ, Գերմանիայում արդյունաբերությունը, գործարանները պարտավոր են վճարել իրենց արտադրած արդյունաբերական թափոնների համար: Թափոններն էլ՝ թուղթ, ապակի, պլաստիկ նյութեր, առանձին-առանձին են հավաքում եւ վերամշակում:
ՀՀ քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Սամվել Սրափյանը, խոսելով աղբի ղեկավարման հայաստանյան տեսակավորման վերլուծությունների մասին, կարծիք հայտնեց, որ ոչ կենցաղային թափոն կոչվածն այդպես էլ Հայաստանում օրենսդրական ձեւակերպում չունեցավ: Ըստ նրա, աղբահանության գործում համայնքներն ունեն լուրջ օժանդակության կարիք. «Ծառայությունների մատուցման դիմաց վճարների մակարդակը հանրապետությունում ցածր է: Համայնքներում 1 շնչի համար բաժին ընկնող վճարը 60-70 դրամ է, Երեւանում՝ 120-180 դրամ, իսկ արդյունաբերական կամ արտադրական ձեռնարկությունների համար համայնքներում անվերահսկելիորեն ինչ-որ սակագներ են ձեւավորվել»:
Սամվել Սրափյանի փոխանցմամբ, մեր հանրապետությունում կուտակվում է մոտավորապես մեկ միլիոն տոննա (3 միլիոն խորանարդ մետր) ոչ կենցաղային թափոն, սակայն կազմակերպված աղբահանություն իրականացվում է միայն 48 քաղաքներում, որոնք նաեւ պետականորեն սահմանված հաշվետվություն են ներկայացնում վիճակագրական ծառայությանը: Ընդ որում, պարոն Սրափյանը փաստում է, որ աղբահանությունը կատարում են տեխնիկապես չզինված կազմակերպությունները: Նրա խոսքով, մայրաքաղաքում վիճակը վերջին տարիներին մի փոքր բարելավվել է, իսկ համայնքներում այն անմխիթար է: Օգտագործվող տեխնիկայի շուրջ 80%-ը հին է ու մաշված եւ փոխարինման կարիք ունի: Վիճակագրական ծառայության վերջին տվյալով, մեր երկրում հավաքված աղբը 500-600 հազար տոննա (1,600 հազար խմ) է: Այսինքն՝ մոտ 400 հազար տոննա աղբ անվերահսկելիորեն թափվում է տարբեր վայրերում՝ ճանապարհների եզրերին, ձորակներում, գետերը, այլուր: Այսօր 61 աղբավայր կա հանրապետությունում, սակայն դրանցից որեւէ մեկը ո՛չ եվրոպական, ո՛չ հանրապետական չափանիշներին չեն համապատասխանում: Սրանից բացի, 500-ից ավելի անվերահսկելի աղբավայրեր կան, որտեղ առանց վերահսկելու կուտակվում են տարբեր, այդ թվում՝ վտանգավոր թափոններ:
Այսօր Հայաստանում չկա աղբի վերամշակման արդյունաբերություն: Ըստ Սամվել Սրափյանի, «այստեղ շուկան է թելադրում, թե վերամշակումն ինչքան կենսունակ համակարգ կարող է լինել, որովհետեւ եթե կայուն տնտեսական հիմք չեղավ, որեւէ բիզնես չի կայանա: Եթե մեկ միլիոն տոննայի մեջ գոնե 30%-ը, օրինակ՝ ստվարաթուղթը, պլաստիկ զանգվածը, ապակին, վերամշակվի, բիզնեսի համար կարող է հետաքրքիր լինել»:




Թռչուններ


Թռչունները (լատ.՝ Aves) տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը հասնում է +42°С։ Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։
Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի,սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով,մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։
Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 8 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ։

Արտաքին կառուցվածքը[խմբագրել]


Կտուցների ձևեր

Թռչունի արտաքին կառուցվածքը

Արծիվի արտաքին կառուցվածքը

Թռչունի արտաքին կառուցվածքը

Փետուրների տեսակները: 1 — Ուրվագծային թափահարող փետուր, 2 — Ուրվագծային թափահարող փետուր (պոչ), 3 — Ուրվագծային ծածկող փետուր, 4 — Աղվափետուր, 5 — Աղվափետուր, 6 — բմբուլ.
Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներից։
Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճիրաններ։
Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան են։ Տարբերում են ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ։ Ուրվագծային փետուրները նույնպես բազմազան են, տարբերում են ուրվագծային թափափետուրներ, ղեկափետուրներ և ծածկափետուրներ։ Ուրվագծային փետուրները կազմված են սնամեջ բնից և բնի երկու կողքերին տեղավորված թիթեղանման հովհարներից։ Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները։ Հովհարները կազմված են առանցքից դուրս եկող առաջին կարգի քիստերից, որոնցից դուրս են գալիս երկրորդ կարգի քիստերը։
Այդպիսի կառուցվածքը փետուրները դարձնում է ճկուն, թեթև և օդի համար գրեթե անթափանց։
Թափափետուրները գտնվում են նախաբազկի և դաստակի վրա, որոնք ստեղծում են թևերի մակերեսը, իսկ ղեկափետուրները հովհարաձև դասավորված են պոչի վրա։ Ուրվագծային փետուրների տակ գտնվում են աղվափետուրները։ Դրանք թռչունների մարմինը պաշտպանում են սառչելուց՝ կատարելով ջերմակարգավորիչ ֆունկցիա։ Թռչուններն ունեն նաև, այսպես կոչված, բմբուլ, որն ունի թելանման փափուկ քիստերի փնջի տեսք։
Թռչուններին հատկանշական է փետրափոխությունը։

Կմախքը և մկանունքը[խմբագրել]

Թռչունների կմախքը կազմված է գլխի, իրանի և վերջույթների բաժիններից։ Կմախքի ոսկորներն ամուր են և թեթև։ Դրանց մի մասը սնամեջ է և լցված է օդով։ Լավ է զարգացած թռչունների գանգի ուղեղային բաժինը՝ գանգատուփը և ակնակապիճները։ Ողնաշարը կազմված է պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային բաժիններից։ Պարանոցը կազմված է 9-25 միմյանց հետ շարժուն միացած ողերից։ Թռչունները կարող են գլուխը շրջել 180°-ով, իսկ բվերը՝ նույնիսկ 270։ Կրծքային բաժնի ողերը սերտաճել են միմյանց։ Դրանց են ամրացած կողերը։
Յուրաքանչյուր կող կազմված է միմյանց հետ հոդավորված՝ վերին մասը շարժուն ձևով միացած է ողնաշարին, իսկ ստորին մասը՝ կրծոսկրին։ Գոտկատեղի և սրբանի ողերը նույնպես սերտաճել են և իրանի համար հուսալի հենարան են։ Ժամանակակից թռչունների մեծ մասի կրծոսկրն ունի ողնուց, որի աջ և ձախ կողմերից ամրացած են թռիչքին մասնակցող կրծքամկանները։ Թռչունների իրանի ողերը քիչ շարժուն են, որն ամուր հենարան է թևերի համար։ Սրբոսկրն առաջացել է գոտկային, սրբանային և պոչային մի քանի ողերի սերտաճումից։ Սրբոսկրին սերտաճել են նաև 3 զույգ կոնքոսկեր։ Ողնաշարի պոչային մասը կազմված է 6-9 սերտաճած ողերից, այն վերջանում է պոչուկի ոսկրով, որին ամրանում են պոչի փետուրները։
Առջևի վերջույթների գոտին կազմված է երեք զույգ ոսկրերից՝ կտցոսկրից, թիակոսկրից և անրակներից։ Անրակներն առջևի ծայրով միացած են միմյանց և առաջացնում են աղեղ։ Առջևի վերջույթների՝ թևերի կմախքը կազմված է բազուկոսկրից, նախաբազկի երկու ոսկրերից՝ ճաճանչոսկրից և արմունկոսկրերից, դաստակի մի քանի ոսկրերից և երեք թերզարգացած մատներից, որոնցից լավ է զարգացած միջին՝ 3-րդ մատը (2 ֆալանգներով)։ Նախադաստակի և դաստակի մի քանի ոսկրեր միաձուլվել են և առաջացել է ճարմանդ, որին ամրանում են թափափետուրները։
Ետևի վերջույթների գոտին՝ կոնքը, կազմված է 3 զույգ սերտաճած ոսկրերից։ Կոնքոսկրերի կողքերին կան հոդափոսիկներ, որոնց շարժուն ձևով հոդավորված են ետևի վերջույթները։ Ետևի վերջույթների կմախքը կազմված է ազդրոսկրերից, երկու միաձույլ սրունքի ոսկրերից, կրնկաթաթից և մատներից։ Թռչունների ոտքերն ունեն չորս մատներ, որոնցից 3-ը ուղղված են դեպի առաջ, մեկը՝ ետ։
Թռչուններն ունեն լավ մասնագիտացված մկաններ, որոնք ապահովում են բարդ շարժումները և թռիչքը։ Մկանների հիմնական զանգվածը կազմում են կրծոսկրին և բազուկին ամրացած 2 մեծ կրծքամկանները, որոնք կազմում են մարմնի զանգվածի 1/5 մասը։
Կրծքի մեծ մկանների ֆունկցիան՝ թռչունների թևերի իջեցումն է։ Կրծքի մեծ մկանները տակ գտնվում են անհամեմատ փոքր ենթանրակային մկանները, որոնք մասնակցում են թևերի բարձրացմանը։ Լավ են զարգացած նաև թռչունների հետևի վերջույթների՝ ոտքի մկանները։

Մարսողական և արտազատական համակարգերը[խմբագրել]

Թռչունների մարսողական համակարգը կազմված է բերանից, կլանից,կերակրափողից,ստամոքսից,աղիներից և մարսողական գեղձերից։ Բերանում գտնվում է շարժուն լեզուն, թքագեղձերը ոչ բոլոր թռչունների մոտ են զարգացած։ Հատիկավոր թռչունների (աղավնի, հավ) երկար կերակրափողի ստորին մասը լայնացած է և առաջացնում է կտնառք, որում սնունդը հավաքվում, փափկում է,և կատարվում է նախնական մարսումը։ Աղավնիների կտնառքի պատերից բազմացման շրջանում արտադրվում է մածուցիկ նյութ՝ <<կաթ>>, որով նրանք կերակրում են ձագերին։
Կերակրափողի շարունակությունը կազմում է երկխորշ ստամոքս՝ գեղձային և մկանային։ Գեղձային բաժնում սնունդը ենթարկվում է մարսողական գեղձերի կողմից արտազատված մարսողական հյութի ազդեցությանը։ Մկանային ստամոքսը հաստ պատեր ունեցող, ներսից եղջերապատ օրգան է, որում սնունդը տրորվում է այնտեղ գտնվող փոքրիկ քարերի մասնակցությամբ, վերածվում շիլայանման զանգվածի, ապա անցնում աղիներ։ Աղիները կազմված են 2 բաժնից՝ բարակ և հաստ աղիներից։ Բարակ աղիների առջևի մասը տասներկումատնյա աղին է։ Բարակ աղիների մեջ են բացվում ենթաստամոքսային գեղձից ևլյարդից եկող ծորանները։ Ուղիղ աղին կարճ է և բացվում է կոյանոցի մեջ։ Աղիներում արտաթորանքը չի կուտակվում, թռչունները հաճախ են արտաթորում, որպեսզի մարմինը թեթև լինի։
Թռչունների մարսողությունը շատ արագ է կատարվում։ Մեծ քանակությամբ սննդի օգտագործումը, արագ մարսողությունը թռչունների ապահովում են անհրաժեշտ քանակությամբ սննդանյութերով։
Թռչունների արտազատական օրգանները երիկամներն են, որոնք տեղավորված եմ կոնքագոտում խորացումներում։ Երիկամներում առաջացած մեզը եչկու միզածորաններով թափվում է կոյանոցի մեջ և արտաթորանքի հետ միասին հեռանում։ Թռչունները միզապարկ չունեն, որը նույնպես քաշի թեթևացման հարմարանք է։
Թռչունների նյութափոխանակության մակարդակը, համեմատած սողունների հետ, շատ բարձր է։ Դա պայմանավորված է նրանց կառուցվածքի, շնչառության, արյան շրջանառության և սննդի մարսման արագությամբ։ Օրգանական նյութերի օքսիդացման հաշվին շատ էներգիա է անջատվում, որը ծախսվում է մկանների կծկման, մյուս օրգանների աշխատանքի, ինչպես նաև մարմնի բարձր ջերմաստիճանի պահպանման համար։ Թռչունները տաքարյուն կենդանիներ են, մարմնի ջերմաստիճանը 40-43°С-ի։

Շնչառական համակարգը[խմբագրել]

Թռչունների շնչառական համակարգը կազմված է քթանցքերից,կոկորդից,շնչափողից,բրոնխներից և թոքերից։ Շնչափողի ստորին մասում տեղավորված է թռչունների ձայնային ապարատը։ Շնչափողը բաժանվում է երկու բրոխների, որոնք թափանցում են թոքեր։ Բրոնխները թոքերում ճյուղավորվում են և առաջացնում երկրորդային բրոնխների խիտ ցանց, որոնք ավարտվում են փակ ծայրով, նրբագույն արտափքումներով։ Վերջիններս պատված են արյունատար մազանոթների ցանցով, որտեղ էլ կատարվում է գազափոխանակությունը։
Բրոնխների մի մասը դուրս է գալիս թոքերի սահմաններից և առաջացնում օդապարկեր։ Օդապարկերը տեղավորված են ներքին օրգաններում և նուրբ ճյուղավորվելով թափանցում են սնամեջ ոսկրերի,մաշկի տակ և մկանների միջև։
Օդապարկերը թեթևացնում են թռչունների մարմինը, թռիչքի ժամանակ պաշտպանում են ներքին օրգանների գերտաքացումից և մասնակցում են շնչառությանը։ Օդապարկերը մասնակցում են նաև թռչունների օրգանիզմից ջրի գոլորշիացմանը, ինչը չի կարող կատարվել նրանց չոր մաշկից և փետրածածկից։
Թռչունների ներշնչումը և արտաշնչումը կատարվում է կրծոսկրի իջնելու և բարձրանալու շնորհիվ։ Երբ կրծոսկրն իջնում է, կրծքավանդակի ծավալը մեծանում է՝ օդը թափանցում է թոքեր։ Կրծոսկրը բարձրանալու դեպքում կրծքավանդակի ծավալը փոքրանում է, թոքերում գազափոխանակության ենթարկված օդը մտնում է բրոնխներ և հեռանում օրգանիզմից, իսկ թռիչքի ժամանակ թևերը բարձրացնելիս օդապարկերը լայնանում են, օդը թափանցում է թոքեր և ապա՝ օդապարկեր, իսկ թևերն իջեցնելիս օդապարկեր թափանցած և գազափոխանակության չենթարկված օդը մտնում է թոքեր և ենթարկվում գազափոխանակության։ Օդապարկերում գազափոխանակություն չի կատարվում։ Թռչուններին հատկանշական է կրկնակի շնչառությունը, այն է՝ արյունը թթվածնով հարստանում է կրկնակի անգամ՝ ներշնչման և արտաշնչման ընթացքում, երբ օդապարկերից օդը դուրս գալու ժամանակ կրկին անցնում է թոքերով։

Արյունատար համակարգը[խմբագրել]

Թռչունների սիրտը քառափորշ է.կազմված է երկու նախասրտերից և միմյանց միջնապատով բաժանված երկու փորոքներից։ Սրտի աջ և ձախ կեսերը միմյանց հետ չեն հաղորդակցվում՝ զարկերակային և երակային արյունը չի խառնվում։ Սրտի ձախ փորոքից զարկերակային արյունը գնում է մարմնի բոլոր օրգանները և հյուսվածքները, իսկ աջ փորոքից դեպի թոքեր՝ երակային արյուն։
Թոքային երակներով զարկերակային արյունը թափվում է ձախ նախասիրտ և ապա՝ ձախ փորոք։ Ձախ փորոքից դուրս են գալիս աորտայի աջ աղեղը (թռչունների ձախ աղեղը վերացել է), որը ճյուղավորվելով զարկերակային արյուն է մատակարարում բոլոր օրգաններին։Բջիջներում և հյուսվածքներում կատարվում է գազափոխանակություն։ Զարկերակային արյունից բջիջներին և հյուսվածքներին են անցնում թթվածինը և սննդանյութերը, իսկ ածխաթթու գազը և ոչ պիտանի նյութերը՝ արյան մեջ։ Զարկերակային արյունը փոխարկվում է երակային արյան, հավաքվում խոշոր երակների մեջ և վերադառնում աջ նախասիրտ և ապա՝ աջ փորոք։ Աջ փորոքից թոքային զարկերակներով երակային արյունն ուղղվում է դեպի թոքեր։ Թոքերում կատարվում է գազափոխանակություն՝ երակային արյունը վերածվում է զարկերակային արյան և, ինչպես նշվեց, թոքային երակներով թափվում է ձախ նախասիրտ։
Թռչունների սրտի կծկումների հաճախականությունը շատ բարձր է։ Հանգիստ վիճակում թռչունների սրտի կծկումների թիվը 1 րոպեում տատանվում է 200-300-ի, իսկ թռիչքի ժամանակ՝ 400-500-ի սահմաններում։ Ավելին՝ խածկտիկի սիրտը 1 րոպեում կծկվում է 730 անգամ, այն դեպքում, երբ գորտի սիրտը 1 րոպեում կծկվում է 40-50 անգամ։

Նյարդային համակարգը և զգայարանները[խմբագրել]

Թռչունների նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից,ողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերից։ Գլխուղեղը կազմված է 5 բաժիններից՝ առջևի, միջակա, միջին, երկայնաձիգ ուղեղներից և ուղեղիկից։ Լավ են զարգացած թռչունների առջևի ուղեղը, միջին ուղեղը և ուղեղիկը, որով և պայմանավորված են նրանց բարդ վարքագիծը և շարժումները՝ թռիչքը։ Բույն պատրաստելը, թուխս նստելը, սերնդի խնամքը, չուն և գաղթը բարդ վարքագծի դրսևորում են, որոնք կապված են գլխուղեղի կեղևի զարգացման հետ։ Միջին ուղեղի զարգացումը պայմանավորված է տեսողության կատարելագործումը, իսկ ուղեղիկի զարգացումը՝ թռիչքի ժամանակ բարդ շարժումների կոորդինացիան և հավասարակշռությունը։
Թռչունների լսողության օրգանը կազմված է միջին և ներքին ականջից։ Թռչուններն ունեն գունավոր տեսողություն։ Թռչունները միմյանց հետ հաղորդակցվում են նաև ձայնային ազդանշանների միջոցով։
Թռչուններն ունեն նաև հոտառական և համի զգայարաններ, օժտված են տարածական կողմնորոշման բարձր հատկությամբ։

Բազմացումը և զարգացումը[խմբագրել]

Թռչունները բաժանասեռ կենդանիներ են։ Լավ է արտահայտված սեռական դիմորֆիզմը, արուներն ավելի խոշոր են և ունեն վառ գունավորում։ Արուների սեռական համակարգը կազմված է սերմնարաններից և սերմնատարներից, որոնք բացվում են կոյանոցի մեջ։ Էգերի սեռական համակարգը կազմված է ձախ ձվարանից և ձվատարից։ Աջ ձվարանը և ձվատարը զարգացած չեն, ինչը թեթևացնում է թռչունների մարմինը և նպաստում թռիչքին։ Ձվադրման շրջանում բոլոր ձվերը միաժամանակ չեն հասունանում։
Թռչունների բեղմնավորումը ներքին է։ Այն տեղի է ունենում ձվատարի սկզբնամասում։ Բեղմնավորված ձվաբջիջն ընկնում է ձվատարի մեջ և ձվատարի պատերի կծկումների շնորհիվ շարժվում է դեպի կոյանոց։ Ձվատարի պատերը հարուստ են գեղձերով։ Դրանով անցնող ձուն ծածկվում է սպիտակուցի հաստ շերտով և այլ թաղանթներով։ Բեղմնավորումից հետո սկսվում է սաղմի զարգացումը։ Ձվի կենտրոնում գտնվում է դեղնուցը։ Դեղնուցի վերին մասում գտնվում է սաղմնային սկավառակը։ Դեղնուցը ձվի թաղանթին ամրացած է կախաններով։ Դեղնուցի ստորին մասն ավելի ծանր է և կախանների մասնակցությամբ սաղմնային սկավառակը միշտ գտնվում է վերևում։ Դեղնուցն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ պաշարանյութեր, որոնք անհրաժեշտ են սաղմի զարգացման համար։ Դեղնուցին շրջապատում է սպիտակուցի հաստ շերտ, որը ծածկված է ենթակճեպային թաղանթով և կրային կճեպով։ Ենթակճեպային թաղանթը ձվի բութ մասում կճեպից մասամբ հեռացած է,և առաջացնում է օդախորշ։ Սպիտակուցային թաղանթը պաշտպանում է սաղմը և համարվում է ջրի պաշար։ Կճեպը ծակոտկեն է, որի միջով տեղի է ունենում գազափոխանակություն սաղմի և միջավայրի միջև։ Կճեպն արտաքինից ծածկված է նուրբ վերկճեպային թաղանթով, որը ձուն պաշտպանում է մանրէների թափանցումից։ Ձվադրումից առաջ շատ թռչունների ձվեր ձվատար խողովակում ծածկված են ներկանյութով։ Թռչունների ձվերի գույնը բազմազան է։
Բազմացման շրջանում արագիլները, կարապները, գիշանգղները, տառեղները մշտական գույգեր են կազմում, իսկ սոխակները, կեռնեխը, կռնչան բադը՝ միայն մեկ սեզոնում։ Որոշ թռչուններ զույգեր չեն կազմում, հաճախ մեկ արուն ունենում է մի քանի էգ։ Ձվերը դնում են հատուկ պատրաստված բներում։ Բաց բներում ձվադրող թռչունների ձուն գունավորված է, ձվերի վրա թուխս նստող թռչուններն ունեն հովանավորող գունավորում, իսկ փակ բներում ձվադրողների ձուն բաց գույնի է։ Կկուն ձուն դնում է տարբեր թռչունների բներում։ Ձվադրումից հետո սաղմի զարգացումն ընթանում է թռչունի օրգանիզմից դուրս 38-39,5°С որոշակի խոնավության պայմաններում, երբ ձվերի վրա թռչունները թուխս են նստում։ Թխսում են որոշ թռչունների միայն էգերը կամ արուները, իսկ կան տեսակներ, որ թխսում են և՜ արուները,և՜ էգերը՝ որոշակի հերթափոխով։ Կան թռչուններ, որ չեն թխսում։ Օրինակ՝ աղբահավերն իրենց ձվերը դնում են փտող բուսական մնացորդների մեջ։ Սաղմը զարգանում է այդ ընթացքում անջատված ջերմության հաշվին։
Ձվում սաղմի զարգացումն ավարտվելուց հետո ճուտը կտուցի ծայրին գտնվող եղջերային թմբիկի օգնությամբ կոտրում է ձվի կճեպը և դուրս գալիս նրանից։
Ձվից դուրս գալուց հետո սկսվում է թռչունների հետսաղմնային զարգացումը։ Թռչուններն ըստ հետսաղմնային զարգացման բնույթի բաժանվում են երկու տիպի՝ բնախույսների և բնակալների։
Բնախույս թռչունների ճտերը ձվից դուրս գալիս ծածկված են աղվամազով, աչքերը բաց են, կարող են շարժվել, իսկ ջրալողները՝ լողալ և ինքնուրույն սնվել։ Բնախույս թռչունների ծնողները ձագերին պաշտպանում են, պարբերաբար տաքացնում, օգնում են սնունդ գտնել։
Բնախույս թռչուններից են հավերը, սագերը, կարապները, ջայլամները, կռունկները։
Բնակալ թռչունների ճտերը ձվից դուրս գալուց հետո զարգացման սկզբնական շրջանում թույլ են, կույր, մերկ կամ թերզարգացած փետրածածկով, չեն լսում, չեն կարող ինքնուրույն սնվել, տեղաշարժվել, անօգնական են և երկար ժամանակ մնում են բներում։ Զարգացման այդ շրջանում ծնողները ձագերին կերակրում և տաքացնում են։ Բնակալ թռչուններից են աղավնիները, թութակները, սարյակները, փայտփորները, երաժշտահավերը, ծիծեռնակները, անգղները։ Բնակալ թռչուններն ավելի քիչ ձվեր են դնում, քան բնախույսները։




Էկոլոգիա

http://www.slideshare.net/mbagrat/ekologia-28405701








Էռնստ Հեկկել




Էռնստ Հենրիխ Ֆիլիպ Հեկկել (գերմ.՝ Ernst Heinrich Haeckel, ծնվ.փետրվարի 16 1834Պոտսդամ մահ. Օգոստոս 9 1919Իենա) գերմանացի բնագետ և փիլիսոփա։ Պիթեկանտրոպ և էկոլոգիա տերմինների հեղինակը։



Գիտական ուղին




1852 թ. Բեռլինի և Վիեննայի համալսարաններում բժշկություն և բնագիտություն է ուսումնասիրել։ 1857 թ. բժշկի դիպլոմ է ստացել։ 1861 թ. եղել է դոցենտ, իսկ արդեն 1865–1909 թ. Իոնիայիչ համալսարանի պրոֆեսոր։ Հեկկելի վրա մեծ ազդեցություն են ունեցել դարվինական մտքերը։ 1863 թ. Գերմանիայի գիտական հասարակության նիստի ժամանակ նա հանդես եկավ դարվինիզմի մասին ելույթով, իսկ արդեն 1866 թ. լույս է տեսնում նրա «Օրգանիզմների ընդհանուր ձևը» գիրքը։ Երկու տարի անց լույս է տեսնում «Աշխարհաստեղծման իրական պատմությունը» գիրքը, որտեղ նրանց կողմից էվոլյուցիան այլ կերպ էր արտացոլված, իսկ 1874 թ. Հեկկելը հրապարակեց «Անթրոպոգեն» կամ «Մարդու զարգացման պատմությունը» աշխատությունը, որտեղ քննարկվում էին մարդու զարգացման խնդիրները։ Նրան է պատկանում պատմական անցյալում մարդու և կապիկի միջև կապի գոյության գաղափարը, ինչը հետագայում հաստատվել է պիթեկանտրոպի մնացորդների գտածոների միջոցով։





Հեկկելն ուսումնասիրել է բազմաբջիջների առաջացումը (գաստրեյի տեսություն), (1866 թ.), ձևավորեց օրենք կենսաբանական ծագման մասին, որի համաձայն օրգանիզմի անհատական զարգացման ժամանակ նրա զարգացման էվոլյուցիայի փուլերը վերարտադրվում են, ստեղծեց կենդանական աշխարհի առաջին տոհմածառը։ Գաստրեյի տեսությունը նրան մեծ համբավ բերեց և արժանացավ շատ գիտնականների հավանությանը։ Ներկայումս էվոլյուցիոնիստները գաստրույի տեսության կողմնակիցների հետ համատեղ ուսումնասիրում են ինչպես ֆագոցիտների լավ հիմնավորված տեսությունը, որն առաջարկել է Մեչնիկովը 1879-1886, ինչպես նաևսինզոոսպորի տեսության և բազմաբջիջների առաջնային ձևերի տեսությունը, որը ստեղծել է Զախվատկինը։

Շարունակելով իր կենդանաբանական հետազոտությունները լաբորատորիայում և գիտարշավը դեպի Մադեյրա կղզի, ՑեյլոնԵգիպտոսև Ալժիր, Հեկկելը հրապարակում է մենագրություններ ռադիոլյարիաների, ստորջրյա ապրող մեդուզաների, սիֆոնոֆորերի, խորը ջրերում ապրող ձկնակեր ձկների մասին, ինչպես նաև հրապարակում է իր վերջին համակարգված աշխատությունը` «Սիստեմատիկ ֆիլոգենիա» («Systematische Philogenieե)։




Կեդանաբանական հետազոտությունների համար նա ուղևորություններ է կազմակերպում դեպի Գելգոլանդ և Նիցցա, աշխատել է Նեապոլում և Մեսսինում։ Շրջագայել է Լիսաբոնում` Մադեյրա, ՏեներիֆՋիբլարթարՆորվեգիաՍիրիաԵգիպտոսԿորսիկա,ՍարդինաՑեյլոն։ Հեկկելը գերմանացի առաջին կենդանաբաններից մեկն է, որը համառորեն պաշտպանում էր Դարվինի տեսությունը։ Այս տեսությունից և սաղմնաբանության տվյալներից ելնելով, Հեկկելը փորձեց տալ կենդանական աշխարհի ռացիոնալ կառուցվածքը, որը հիմնված է կենդանիների ֆիլոգենի (այսինքն` կենդանիների մեկը նյուսից առաջացումը) վրա։ Հեկկելն ֆիլոգենի առաջացման համար առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում զարգացման պատմությանը կամ օնտոգենեզին։ Հեկկելի տեսության համար հիմք է հանդիսացել օրգանիզմների սաղմնային զարգացման փուլը, որը բնորոշ էր շատ կենդանիների, և Հեկկելը դա անվանեցգաստրուլա։ Հեկկելը ենթադրում էր, որ այս փուլը մեդուզայի, այսինքն բազմաբջիջների նախահոր կրկնությունն է։ Այդ ենթադրվող նախահորը Հեկկելն անվանեց գաստրեյ և փորձեց բացատրել, թե ինչ ձևով են նրանից առաջացել կենդանիների տարբեր տիպերը։ Հեկկելի շատ ընդհանրացումներ և տեսակետներ ճշգրիտ գիտություններում անսահմանափակ էին։ Եվ հենց դրա համար էլ նրանցից շատերը սխալ էին (օրինակ գաստրեյի տեսությունը), բայց, համենայն դեպս, փորձելով լույս աշխարհ բերել բար ու խճճված ձևերի մի ամբողջ զանգված, Հեկկելը կենսաբանությանը մեծ ծառայություն մատուցեց և աշխույժ աշխատանք տարավ այդ ուղղությամբ` առաջ բերելով առաջնային կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Բացի այդ, նրա մատուցած ծառայությունների շարքին են դասվում հրաշալի մասնագիտական ուսումնասիրություններ։ Հեկկելը ներկայացրել է բուսական աշխարհի ծագումնաբանությունը սկսելով ամենապարզ ձևերից` նախաէակներից մինչև բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ամենազարգացած և ամբողջական ձևերն են։







Մրցանակներ




1894թ. պարգևատրվել է Կարլ Լիննեյի մեդալով ` ժամանակակից կենսաբանության մեջ Լիննեյական ավանդույթները շարունակելու համար։



Հեկկելի մի շարք աշխատանքների քննադատությունը






Լայն ճանաչում ունեն Հեկկելի նկարները, որոնք նա օգտագործել է շատ աշխատանքների մեջ, այդ թվում նաև Anthropogenie oder Entwickelungsgeschichte des Menschen (1874, Engelmann, Leipzig) մեջ. Այս նկարներները բացատրում են կենսագենետիկական օրենքը , որը ձևակերպվել է Մյուլլերի կողմից 1864 թ., այնուհետև վերաձևակերպվել է Հեկկելի կողմից 1866 թ. «Օնտոգենեզը ֆիլոգենեզի եզրակացությունն է» կանոնի տեսքով։ Այս նկարներում պատկերված են 8 տեսակ ողնաշարավոր կենդանիների սաղմերը` զարգացման վաղ փուլերում։ Այս օրինակը հաստատում է այն թեզը, որ սաղմի զարգացումը դրա նախնիների զարգացման փուլերի կրկնությունն է։ 1997 թ. Անատոմիա և սաղմնաբանություն ամսագրում մի հոդված էր հրատարակվել, որում հետազոտողների մի խումբ, մանրամասն ուսումնասիրելով Հեկկելի նկարները, և համեմատելով դրանք նույն կենդանիների միևնույն զարգացման փուլում գտնվող սաղմերի լուսանկարների հետ, եկան այն եզրակացության, որ Հեկկելի նկարները շատ կարևոր մանրուքներ չեն ներառում։ Հեկկելի նկարներն անվանեցին կեղծ, և այս հոդվածի հիման վրա կեղծ անվանեցին նաև «Science» ամսագրում։ 2003 թ. Biol Philos ամսագրում հրապարակվել է մի հոդված, որում Ռիչարդսոնի «Անատոմիա և սաղմնաբանություն» աշխատությունը բնութագրվել է որպես նկարների վրա հիմնված, խառնաշփոթության մեջ գցող աշխատություն (անգլ.՝ founded on highly misleading photography)։ Josiah Batten աշխատությունում արվել է Հեկկելի մեջբերումը, որտեղ վերջինս նշում է այն փաստը, որ լուսանկարների և սխեմաների մեծ մասը պարունակում են սխալներ։


Комментариев нет:

Отправить комментарий