Գրականություն


Մովսես Խորենացի


Մովսես Խորենացի (մոտ 410 թ. - մոտ 490 թ.), Ոսկեդարի գրող-պատմիչ է, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան,պատմահայր։ Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։

Կյանքը


Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թ, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թ հետո՝ հավանաբար 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են ԵգիպտոսիԱլեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։
Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան։
Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝  վախճանվելով,  ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ։








(ԵՂԻՇԵ ԱԲԳԱՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ) 
1897 - 1937

1897թ. մարտի 1-ին (նոր տոմարով` մարտի 13-ին) Կարս քաղաքում ծնվել է Եղիշե Չարենցը: Սկզբում սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական դպրոցում:
1912թ. «Պատանի» ամսագրում (Թիֆլիս) լույս է տեսել նրա առաջին բանաստե
ղծությունը` «Ծաղիկները հեզ»:
1915թ. զինվորագրվել է հայկական յոթերորդ կամավորական բանակին և Կարսից հասել է Վան:
1916թ. մեկնել է Մոսկվա և սովորել Շանյավսկու անվան գրական համալսարանում:
1918թ.-ից եղել է ՍՄԿԿ անդամ:
1918-1919թթ, որպես Կարմիր բանակի շարքային զինվոր, մասնակցել է քաղաքային կռիվներին, մասնավորապես` Ցարիցինի պաշտպանությանը:
1919թ. հոկտեմբերին ուսուցչություն է արել Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղում:
1920թ. սկզբին, որպես դաստիարակ, աշխատել է որբանոցում: Հենց այդ ժամանակ նրա հետ ծանոթացել են որբանոցի սաներ Գուրգեն Մահարին և Նաիրի Զարյանը:
1920թ. դեկտեմբերին Չարենցը աշխատել է լուսավորության ժողկոմում` որպես արվեստի բաժնի վարիչ:
1921թ. փետրվարին «Մուսայելյան» զրահագնացքի վրա` Արտաշատի ռազմաճակատում, մասնակցել է դաշնակցականների կազմակերպած խռովության ճնշմանը:
1922թ. մեկնել է Մոսկվա և սովորել է Վ. Բրյուսովի հիմնադրած գրական ինստիտուտում: Եղել է գրական «Երեքի խմբակ»-ի (Ե. Չարենց, Գ. Աբով, Ա. Վշտունի) անդամներից մեկը: Սովետական Հայաստանի գրական առաջին մանիֆեստի («Դեկլարացիա երեքի», 1922թ.) հեղինակներից է:
1924թ. նոյեմբերի 21-ին Չարենցը «Աբխազիա» նավով մեկնել է Եվրոպա, ուր մնացել է ութ ամիս: Եղել է Պոլսում, Աթենքում, Հռոմում, Նեապոլում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում: Այդ ուղևորության ժամանակ հանդիպել է Ավետիք Իսահակյանին: Այնուհետև, վերադառնալով Հայաստան, հիմնադրել է «Նոյեմբեր» գրական միավորումը:
1928թ. Երևանում ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ:
1928-1935թթ աշխատել է Պետհրատում` որպես գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչ:
1932թ. Ա. Բակունցի և Ե. Չուբարի հետ խմբագրել է «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգիրքը: Չարենցի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով:
1934թ.-ից ՍՍՀՄ գրողների միության անդամ է:
1937թ. նոյեմբերի 29-ին վախճանվել է Երևանում:

Չարենց գրական անվան հետ կապված է երկու տեսակետ, որոնց մասին պատմում է հենց ինքը` Եղիշե Չարենցը: Առաջինը գրի է առել Գուրգեն Մահարին. «Մի բժիշկ եկավ մեր քաղաք, մի տուն վարձեց ու դռան վրա փակցրեց. «Բժիշկ Չարենց ներքին հիվանդություններ»: «Չարենցը» հավանեցի ու վերցրի: Ես մի օր կանմահացնեմ բժշկին էլ, իր ազգանունն էլ»: Երկրորդի մասին նա հայտնել է Վիվանին: Դա պատահել է այսպես: «Երեք երգ տխրադալուկ աղջկա մասին» խորագրով առաջին գիրքը տպարանում էր, երբ բանաստեղծի ձեռքն է ընկնում Պուշկինի բանաստեղծությունների գիրքը: Պատահմամբ նրա աչքին է ընկնում «Անչար» բանաստեղծությունը: Եղիշեն «Անչարը» դարձնում է «Չարենց» և այդ անունով էլ մտնում է գրական ասպարեզ:
Սահմանվել է Եղիշե Չարենցի անվան գրական մրցանակ, որը տրվում է բարձրորակ թարգմանությունների համար:
 



Վահան Տերյան

Vahan Teryan.jpg
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (փետրվարի 9 (հունվարի 28), 1885 -հունվարի 71920 նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Դժվարին կյանք ապրեց Վահան Տերյանը, կյանքից հեռացավ շատ անժամանակ, բայց հայ քնարերգությանըհաղորդեց մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայպոեզիան առանց նրա լուսավոր ներկայության։ Տերյանն անփոխարինելի է նաև նրանով, որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ, որի ներկայացուցիչները ձևավորեցին Վահան Տերյանի գրական դպրոցը։ Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում։ Ահա այդ քչերից մեկը Վահան 

Տերյանն է։

Կենսագրություն



Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում էԹիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր ՄյասնիկյանիՊողոս Մակինցյանի,Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ»ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին«Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի»շարքը։
1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը,Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։ [3]
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինիստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։


Վահան Տերյանի մասին



Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում... Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք... Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ... Լեզուն մաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն... Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի... 1908թվականին Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։ Հովհաննես Թումանյան
Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը... հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում։ Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ։ «Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»։ Ստեփան Զորյան








Պարույր Սևակ

ParuyrSevak.jpg


















Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։
Հինգ տարեկան էր Պարույրը և արդեն կարդում ու գրում էր, բայց առանց դպրոց գնալու։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․»։
Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույնն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։





Մենք ի՞նչ գիտենք՝ ինչ է ուզում հայի հոգին․․․

Մենք որոշումներ ենք կայացնումհարցեր ենք քննումժողովրդի անունից հայտարարություններ ենք անումժողովրդի անունից ելքեր ենք փնտրում ու գործողությունների ենք դիմումբայց ցարդ այս ժողովրդին կարգին չենք էլ ճանաչում։ Նոր ենք երեսներս դարձնում ժողովրդի կողմը ․․․
Մենք ի՞նչ գիտենք՝ ինչ է ուզում հայի հոգին։ Մենք վիճաբանում ենք, թե ինչու է օտարն ասումթե հայը չունի ինքնուրույն երաժշտություներբ մեր մտավորականությունն ամեն տեղ հայ երգի անվան տակ հայերեն բառերով ռուսական ռոմանսներիտալական մեղեդիներ կամ տաճկական բայաթիներ է երգում։ Էլ ինչու՞ պետք է օտարը գիտենաթե որն է քո երգը, երբ Պոլսում հայ տիրացուները հարուստ ամիրաներին դուր գալու համար կլկլացնելով պատարագ են երգում՝ նմանեցնելով տաճկական եղանակներին։

Մենք մեծ հայրենիք ենք երազումազատ ու արդար աշխարհ ենք երազում, բայց ավելի հեշտը չենք անումչենք անում այն, ինչը հենց մեր ձեռքում է։ Ավելիներբ փորձում ես դա անելհայրենակիցներիդ կողմից նախատինքի ես արժանանում նախանձը յոթգլխանի վիշապի նման հարձակվում է վրադամեն ստոր քայլի դիմում են ընքացքդ կանգնեցնելու համար։ Ցայսօր տգետներն են հարցեր լուծողներըափսոսափսոս որ մենք միայն խոսող ժողովուրդ ենք․․․

Կոմիտաս
________________________________________

Կոմիտասի այս խոսքերն իրոք համապատասխանում են այսօրվան: Իմ կարծիքով, ամեն ինչ ճիշտ է ասված, որովհետև այսօր էլ նույն իրավիճակն է մեր շուրջը:  Խոսելը հեշտ է, ավելի լավ է գործ շատ անել:
________________________________________




Հովհանես Թումանյան ամփոփում

Ես Հովհանես Թումանյանի հետ կապված ունեմ շատ աշխատանքներ: Թումանյանի 

մասին իմ բլոգում ունեմ կենսագրությունը իր ամեն մանրամասներով:Ընթերցել ենք 

(Թմկաբերդի առումը) պոեմը:  

Վերլուծություն

Այդ պոեմի սկզբում պատերազմեր,որտեղ Նադիր շահը զորք էր հավաքել, եկել եր 

թմկաբերդ և փորձում եր կռվել Թաթուլի հետ:Վեր կացավ Թաթուլը վերցրեց իր 

թուրը,կանչեց իր քաջերին և իջավ կռվի:Այնտեղ 40 օր 40 գիշեր կռիվ մղվեց:Շատ քաջ 

տղաներ զոհվեցին,բայց հաղթեց Թաթուլը և գնաց տուն յայնտեղ նրան էր սպասում 

իր շատ գեղեցիկ և սևաչյա կինը:Այդ աղջիկը շատ գեղեցիկ էր: Մի անգամ Շահը 

ուղարկեց իր երգչին , որպիսի պատմի նրա մասին, խոստանա ամեն բան ինչը որ 

կարող եր ունենալ նրա կինը: Եվ ահա մեկ օր մի աշուղ մտավ Թմկաբերդը:Եվ 

վերադարձավ քաջ Թաթուլը իր կռվից քաջ զորքերի հետ:Սեղան եր գցել 

թմկատիրուհին:Այդ երեկո թաթուլն ասում է իր քաջերին, որպիսի ուշադիր լինեն, որ  

հանկարծ պարտվողը ճարահատյալ չգա և կռիվ սքսի:Եկավ դահիճը կարմիր հագաց և 

հանեցին պալատից թմկա տիրուհուն: Նրան սպանեցին և գայլերը կերան նրա 

մարմինը ու ագռավներն ել աչքերը:





Իմ գործը Գեղարվեստի ավագ դպրոցում


Ես սովորում եմ Գեղարվեստի ավագ դպրոցում,որպիսի արվեստ սովորեմ:Ուրեմն մեկ օր առավոտյան զարթնեցի և հասկացա, որ ես պետք է գնամ Գեղարվեստի ավագ դպրոց,որովհետև հասկացա, որ ինձ շտապ արվեստ սովորել է պետք:Ես եկա Գեղարվեստի ավագ դպրոց և ընկա փնտրտուքների մեջ:Գնացի թաթերական ակումբ հասկացա, որ սխալ էր,գնացի նկարչության՝ դա նույնպես և վերջապես ես գտա իմ մասնագիտությունը դա կինո-ֆոտո ակումբն էր:Այնտեղ ես հանդիպեցի մի հրաշալի անձնավորության՝ այդ մարդն էր ընկեր Սուսանը:Սկզբում, երբ ես ֆոտոխցիկ չունեի իմ համար դա այդքան էլ հետաքրքիր չեր, բայց երբ ես մասնակցեցի Դիջիըեկ 2014-ին, շահեցի գլխավոր մրցանակ,այդ ժամանակ ես գնեցի ֆոտոխցիկ և հիմա ավելի հաճույքով եմ գնում:Ես արդեն ունեցել եմ ցուցահանդես:Գնում եմ այլդ դպրոցներ և լուսաբանում եմ այն ինչ այնտեղ կատարվում է:Մի քանի օր առաջ մենք գնացինք Արմեն-պրեսս,այնտեղ ամեն ինչ շատ հետաքրքիր էր և ես այժմ իմ ընկերների հետ գնալու եմ այնտեղ պրակտիկայի:Այսքանն էր իմ պատմությունը այս դպրոցում:


                                          Շարունակելի!!!!!!    





ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ


Հեռացի՛ր, աշուն, համրորեն լացող, Ողջույն քեզ, մրրիկ ահեղաշաչյուն, Ողջույն քեզ, կռվի առաջին հնչյուն՝ Լույսի պես կարող, խոսքի պես խոցող... Գրկիր իմ հոգին մարտի ցնծությամբ, Բորբոքի՛ր սիրտըս, ազատության երգ, Շողա՛ մռայլում, ըղձալի եզերք, Որոտա՛, շաչիր, փոթորկավետ ամպ...






Միքելանջելոյի պոեզիան

Молчи, прошу, не смей меня будить.
О, в этот век преступный и постыдный
Не жить, не чувствовать – удел завидный…
Отрадно спать, отрадней камнем быть.
Լռիր, խնդրում եմ, ինձ մի արթնացրու:
Այս ամոթալի ու հանցավոր դարում,
Նախանձելի է չապրելն ու չզգալը…
Երանելի է քունը, երանի թե քար լինեի:
Я отлучен, изгнанник, от огня;
Я никну там, где все произрастает;
Мне пищей — то, что жжет и отравляет;
И что других мертвит, — живит меня.
Աքսորյալիս հեռացրել են կրակից.
Ես թառամում եմ այնտեղ, որտեղ ամեն ինչ ծաղկում է.
Ոտում եմ այն, ինչ վառում և թունավորում է.
Եվ այն ինչ սպանում է այլոց, ինձ կենդանացնում է:
Ջովանիդա Պիստոյային ուղղված բանաստեղծություն՝ Սիքստինյան կապելան նկարելու մասին.
Այս տանջանքից մոտս խպիպ է առաջացել,
Փաթաթվել վզիս ինչպես կատուները Լոմբարդիայում (մարզ Իտալիայի հյուսիսում)
կամ այլուր, որտեղ լճացած ջուրը թույն է:
Ստամոքսս ճզմվել է կզակիս տակ, մորուքս
մատնացույց է անում երկինք, ուղեղս մասնատվել է գանգատուփիս մեջ,
կուրծքս գալարվում է, ինչպիս հարպիանը (հունական դիցաբանությունում՝ կնոջ մարմնով թռչուն): Գլխավերևում պահած վրձնիցս անդադար ներկ է կաթում, և դեմքս կարծես կաթիլների համար նախատեսված հատակ լինի:
Ազդրերս սրվել և մտել են փորս,
Խեղճ հետույքս ճգնում է հակակշիռ լինել,
ամեն արածս շարժումը կույր և աննպատակ է:
Մաշկս վրայիցս կախ է գալիս,
Շարժումներիցս ողնաշարս կապվել է:
Ես կոր եմ կարծես սիրիական աղեղ:
Քանզի ես այսպես տարված եմ գործով, իմ մտքերը
խենթ ուխտադրուժ թափոն են.
Ծուռ շվիի վրա լավ չես կարող նվագել:
Իմ նկարչությունը մեռած է.
Պաշտպանիր այն, Ջովանի, պաշտպանիր պատիվս:
Ես ճիշտ տեղում չեմ՝ ես նկարիչ չեմ:


Միքելանջելո




Միքելանջելո Բուոնարոտտի (իտալ.՝ Michelangelo Buonarrotiմարտի 61475 - փետրվարի 181564), իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ։Միքելանջելոն ծնվել է Կապրեզե քաղաքում, Արեցցոյի մոտ, Լոդովիկո Բուոնարոտտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ 1485-1498 թ. Միքելանջելոն հաճախում էր Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիա։ Երբ երեխա էր, դաստիարակվել է Ֆլորենցիայում, իսկ հետո որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։
1488 թ. Միքելանջելոն գնում է հայտնի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյիարվեստանոց։ Այնտեղ նա սովորում է մեկ տարի։ Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է, Միքելանջելոյի տաղանդը, և սկսում հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուխքի մոտ» ստեղծագործությունը։ 1492 թվականին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր։
1494-1495 թթ. Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ։ 1495 թվին նա նորից մտնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր քարոզիչ Ջիրոլամո Սավոնառոլլան և այստեղ կերտում է «Սբ. Օհաննես» և «Քնած կուպիդոն» 1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնին» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ 1496-1501 թվականները Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Վակհան»։
քանդակները։
1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկամիկիի զոհասեղանի» համար։ 1503 թվականին պատվերով ստեղծվում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատֆեյը»։ 1503-05 թթ. կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» և այլ ստեղծագործությունները։
1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Յուլի Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կարուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Կապված ստրուկ», «Մեռած ստրուկ» և «Լիա» քանդակները։ Միքելանջելոն մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կռոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ.

Հիմնական ստեղծագործությունները

                                               

  • Դավիթ. մարմար, 1501 - 1504, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Մադոննա Տադդեի, մարմար, մոտ 1502 - 1504, Լոնդոն, Արվեստների թագավորական ակադեմիա
  • Մատթեոս առաքյալը, մարմար, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Մադոննա Դոնի, 1503 - 1504, Ֆլորենցիա, Ուֆիցի պատկերասրահ
  • Մադոննա Պիտտի, մոտ 1504 - 1505. Ֆլորենցիա, Բարջելո ազգային թանգարան
  • Մովսես, մոտ 1515, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
  • Հուլիոս II-ի դամբարանը, 1542 - 1545, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
  • Մահացող ստրուկը, մարմար, մոտ1513, Փարիզ, Լուվր
  • Սիկստինյան կապելլայի որմնանկարներ, Վատիկան
  • Մադոննա, Ֆլորենցիա, կապելլա Մեդիչի, մարմար, 1521 - 1534.
  • Լաուրենցիանա գրադարան, 1524 - 1534, 1549 - 1559, Ֆլորենցիա
  • Կապելլա Մեդիչի, 1520 - 1534.
  • Դուքս Ջուլիանոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1526 - 1533, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
  • Դուքս Լորենցոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1524 - 1531, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
  • Վախճանված տղան, մարմար, 1530 - 1534, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
  • Ատլանտ, 1519 և 1530 - 1534 թթ միջև, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Պիետա Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի, մարմար, մոտ 1547 - 1555, Ֆլորենցիա, Օպերա դել դուոմո թանգարան











Հովհաննես Թումանյան


Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869, Դսեղ - Մարտ 23, 1923, Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։

Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։



Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարիսկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Տոհմ

Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից։ Մայրը՝ Սոնան (1842-1936) ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916).


Կենսագրություն

1877-79 թթ-ին, Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորում է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում։ 1883-87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ)։ 1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ։
1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ ՊռոշյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով այն գոյատևեց մինչև 1908 թ.։
1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։1912-1921 թթ. եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայիհիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։

Անձնական կյանքը



1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։  Նրանք ունեցան 10 երեխա. Մուշեղ (1889-1938), Աշխեն (1891-1968), Նվարդ (1892-1957), Արտավազդ (1894-1918), Համլիկ (1896-1937), Անուշ (1898-1927), Արփենիկ (1899-1981), Արեգ (1900-1939), Սեդա (1905-1988), Թամար(1907-1989)։









Քաղաքական և հանրային գործունեությունը

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-06 թթ-ին հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թ-ին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։
Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թ-ին Թումանյանը միանում է "Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե"-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել։

Ստեղծագործություններ

Թումանյանը գրել է իր առաջին պոեմը 12 տարեկան հասակում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։
Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել Հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։


«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ Եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։
«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։
Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.

Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին։


Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորում» քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։
Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։
Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը։ Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ ՔուչակիՆաղաշ ՀովնաթանիԽաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել է Ալեքսանդր ՊուշկինիՋորջ ԲայրոնիՄիխայիլ ԼերմոնտովիՀենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։
Թարգմանություն

Пикассо — не только художник

«Я всегда делаю то, чего не умею, чтобы этому научиться».


Хотя известность он получил за свои картины, Пикассо экспериментировал со скульптурой, керамикой, графикой. Он даже разработал занавес, декорации и костюмы для нескольких балетных постановок. Пикассо писал стихи и стал автором двух пьес.

Պիկասոն ոչ միայն նկարիչ էր:
«Ես միշտ անում եմ այն, ինչը չեմ կարողանում, որպեսզի սովորեմ»: Չնայած նա հայտնի է դարձել իր նկարներով, սակայն փորձեր էր անում քանդակագործության մեջ, կերամիկական և գրաֆիկական աշխատանքներում: Նա նույնիսկ գումար էր վաստակում մի քանի բալետային ներկայացումների համար պատրաստելով վարագույրներ, դեկորներ և կոստյումներ պատրաստելով: Պիկասոն գրել է բանաստեղծություններ և հեղինակն է երկու պիեսի:


«Если бы я пошел в армию, я бы стал генералом. Но я пошел в художники, и стал Пикассо». ©

О нем слышали, наверно, даже в самых отдаленных уголках земного шара. Творчество этого своеобразного гения ХХ века нравится не всем, однако талант не скроешь, и даже противники Пикассо не могут его не уважать. Его успеху можно позавидовать, у него есть, чему поучиться.


«Եթե ես գնայի բանակ, կդառնյի գեներալ, բայց ես գնացի նկարչության և դարձա Պիկասո»: Նրա մասին, հավանաբար, նույնիսկ աշխարհի ամենախուլ անկյուններում: xx դարի այդ ինքնատիպ հանճարի ստեղծագործությունը ոչ բոլորին էր դուր գալիս, սակայն տաղանդը չես թաքցնի, և նույնիսկ Պիկասոյի հակառակորդները չէին կարող նրան չհարգել: Նրա հաջողությանը կարելի է նախանձել. նրանից սովորելու շատ բան կա:   

 
 
Խիկար իմաստուն


Խիկար Իմաստուն (Ախիկար, Աքաիկարոս, Խիկար) (ծննդյան և մահվան թթ. անհայտ), ապրել է մ. թ. ա. V դարում, Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ժամանակ, եղել նրա ատենադպիրը։
Խիկարի անվամբ մեզ է հասել «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ» զրույցը, որը դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել։ Այն պատմում է Խիկարի և իր քեռորդու՝ Նաթանի մասին։ Խիկարը որդեգրել, սնուցել է Նաթանին, մինչդեռ սա չարությամբ է հատուցել Խիկարին։ Բնագիրը զուգորդվում է հետաքրքրական արկածներով ու խրատներով։ Զրույցի հնագույն մի օրինակ (մ. թ. ա. V դ.), պապիրուսի վրա, արամեերեն, հայտնաբերվել է Էլեֆանտին կղզու հրեական համայնքում։ Զրույցը հիշվում էԱստվածաշնչում, վերապատմվում Եզովպոսի կենսագրության երկրորդ մասում։
Խիկարի հետ է առնչվում արաբական Լոխմանը։ Բնագիրն ամբողջական կամ հատվածաբար պահպանվել է ասորական, հայկական, արաբական, եթովպական, սլավոնական, վրացական, թուրքական խմբագրումներով։ Հայկական բնագիրը թարգմանվել է ասորերենից, V դարում։ Հայերեն խմբագրված տեքստի հատվածներ մեզ հասել են XI-XII դարերից, իսկ ձեռագիր ամբողջական օրինակ՝ XIV դարից։ Այն, միաժամանակ, հնագույնն է պահպանված բոլոր խմբագրումներից։ Հայերենից են ծագում սլավոնական, վրացական, թուրքական խմբագրումները։ Խիկարը տեղայնանալով՝ մեծ ժողովրդականություն է վայելել միջնադարյան Հայաստանում իբրև ազգային իմաստուն։ Նրա անվան շուրջ հյուսվել են առակներ ու զրույցներ։ Խիկարի զրույցն առաջին անգամ հայերեն տպագրվել է 1708 թվականին, «Պատմութիւն Պղնձէ քաղաքին» ժողովածուի մեջ և, այնուհետև, մինչև 1911 թ.-ը վերատպվել 14 անգամ։ 1968 թվականին հրատարակվել է Խիկարի գիտա-համեմատական բնագիրը՝ ընդգրկելով ավելի քան 100 ձեռագիր։                                                           

 
 
 
 
 
 

 











Комментариев нет:

Отправить комментарий